Ովքեր են առաջին տիկնանց անձնական ոճաբանները

Վարչապետի նոր օգնական նշանակված ոճաբան Սոֆյա Նավասարդյանը հանդիսանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական ոճաբանը։ Սոֆյա Նավասարդյանը ղեկավարում է «Sofya Navasardyan’s Image Studio»-ն, որտեղից կարելի է հագուստ պատվիրել անգամ 8000 դրամով։ Իսկ ովքեր են հանդիսանում այլ երկրների առաջին տիկնանց ոճաբանները, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ. ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփ. Աշխարհի ամենաոճային առաջին տիկնոջ՝ Մելանիա Թրամփի ոճաբանը հայտնի դիզայներ Էրվե Պյերն է։ Նա մանրակրկիտ հետեւում է, որ Մելանիա Թրամփը չներկայանա այնպիսի զգեստներով, որոնք կրել են այլ հայտնի կանայք։ Ինչպես դիզայներն է նշում, իր հիմնական նպատակը Մելանիա Թրամփին զուտ գեղեցիկ զգեստ ընտրելը չէ, այլ այն, որ վերջինս ներկայանա յուրահատուկ կերպարով։ «Սա ավելի շատ նման է այս կնոջ կողմից ոճային ժառանգություն թողնելուն։ Երբ խանութ եմ մտնում, հետաքրքրվում եմ՝այս զգեստն արդեն ցուցադրվե՞լ է կարմիր գորգին, որեւէ մեկն այն կրե՞լ է, որովհետեւ ես չեմ ցանկանում, որ Մելանիան մասնակցի շորերի մենամարտի»,- ասում է դիզայները։ Բրիջիտ Մակրոն. Ֆրանսիայի առաջին տիկնոջ ոճաբանը Մետյու Բարտելատ Կոլանն է։ Նա աշխատել է այնպիսի հեռուստատեսային շոուներում, ինչպիսիք են «Ձայնը», «Ամուրին» եւ մի շարք գեղեցկության մրցույթներում։ fashion-ին դուստրիայի տաղանդավոր աշխատակիցը շատ է տարբերվում իր կոլեգաներից։ Նրան հազվադեպ կտեսնեք նորաձեւության շաբաթներին կամ երեկույթներին։ Բրիջիտին նա առաջարկել է իր ծառայությունները դեռեւս Մակրոնի քարոզարշավին։ Որոշ ժամանակ անց էլ Բրիջիտ Մակրոնը զանգահարել է ոճաբանին եւ համաձայնել։   34-ամյա Մետյուն առանձնանում է անսպասելի համադրությունների հանդեպ իր սիրով։ Նա հեշտությամբ է ստեղծում թարմ անսամբլներ, օրինակ՝ Louis Vuitton-ից, Alexandre Vauthier-ից եւ Balmain-ից։ Եթե առաջին ապրանքանիշը Ֆրանսիայի բոլոր առաջին տիկնանց զգեստապահարանի ավանդական հյուրն է, ապա մյուս երկուսն ավելի շուտ նյույորքյան   it-girls աղջիկների՝ Բելլա Հադիդի եւ Քենդալ  Ջեների սիրված ապրանքանիշերն են։ Այսպիսով Բրիջիտ Մակրոնը դանդաղ, սակայն ճիշտ կերպով է գրում ֆրանսիական կոստյումի դիվանագիտության պատմությունը. ի տարբերություն Կարլա Բրունի Սարկոզիի, ով միանգամից սկսեց կրել կարճ բաճկոններ եւ զգեստ-ֆուտլյարներ, Բրիջիտ Մակրոնը չի վախենում հակաճառել պաշտոնական ոճին։ Հենց սա է, միանշանակ, նրա ոճաբանի վաստակը՝ հակառակ դեպքում Բրիջիտը ամենայն հավանականությամբ կմնար բացառապես   Louis Vuitton ապրանքանիշի ոչ պաշտոնական քարոզողը։ Մարինա Պորոշենկո Ուկրաինայի առաջին տիկնոջ ոճաբանը ուկրաինացի դիզայներ, նորաձեւության քննադատ Զոյա Զվինյացկովսկայան է։ «Մարինա Պորոշենկոն շատ դեմոկրատ անձնավորություն է։ Նա չի գտնում, որ հագուստը պետք է լինի էքսկլյուզիվ եւ թանկ։ Դառնալով առաջին տիկին՝ նա սկսեց ավելի շատ կրել ուկրաինացի դիզայներների հագուստներ։ Ավելին՝ Պորոշենկոն պարբերաբար պաշտոնական արարողություններին կրում է ուկրաինական մաս մարկետի ապրանքանիշերի հագուստ։ Էստոնիայի առաջին տիկին Իյեվա Իլվես. Իյեվա Իլվեսի դիզայները լատվիացի Ինգրիդ Դրազնիեցեն է։ Վերջինս մի քանի ամիս է՝ համագործակցում է առաջին տիկնոջ հետ։ Վերջինս ամեն կերպ խուսափել է քաղաքական գործիչների հետ շփումից, սակայն առաջին տիկնոջը հաջողվել է համոզել համագործակցել իր հետ, որովհետեւ ինչպես Իյեվան է նշել, միայն նա է հասկանում՝ ինչ է իրեն պետք։  

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am