Ինչպես եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց բանտում. Փաշինյանը փակագծեր է բացում. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսեց, թե ինչպես եղավ, որ Յուրի Խաչատուրովն, այնուամենայնիվ, հայտնվեց ազատության մեջ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը իրեն մի տասը անգամ զանգել է այս թեմայով։ «Ինձ համար կարևոր է եղել, որ սկզբունքը, որ դրված է աշխատանքի հիմքում, կիրառվի, որ այո, եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն՝ կալանավորել»,-նշեց Ն. Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ ԱԱԾ տնօրենն էլի իրեն զանգել է ու ասել, որ դատական համակարգից են «տրիվոգա» դրել։ «Ասել ա գործը ջուր ա, տակը բան չկա»,-նշեց ՀՀ վարչապետը։ «Երբ Խաչատուրովից, իր փաստաբաններից ազդակ է գնացել, թե ինձ մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից պատասխան ազդակներ են եկել, որ ուղղվել են ԱԱԾ տնօրենին։ Դրանից հետո ԱԱԾ տնօրենը զանգել է ինձ։ Հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին։ Ասել եմ՝ արդյոք դա այդպես է, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ես հետաքրքրվել եմ՝ ուժի մե՞ջ է մեր պայմանավորվածությունը, որ օրենքը պետք է կիրառվի, որևէ գործից առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի։ ՀՔԾ պետն ասել է, որ ինքը երաշխավորում է։ Ես ասել եմ, որ իմ վրա կվերցնեմ աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որ չմտածեք, թե ՀՀ վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել՝ չէ, պայմանավորվածությունն ուժի մեջ չէ»,- ասաց վարչապետը։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am