Աշոտյան-Փաշինյան լեզվակռիվը ԱԺ-ում

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր հեգնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա իր հարցը վարչապետին ուղղելուց առաջ ասաց. «Այսօրվա ձեր կեցվածքից, պարոն վարչապետ, հանգստություն է հորդում, խախանդ եք, բարեկիրթ եք: Ես զարմանալիորեն տպավորված եմ: Ինձ երբեմն թվում է, թե դուք դվայնիկ ունեք, էնքան մեծ է տարբերությունը, այս կերպարը լավն է, սահմանադրական է, բարեկիրթ է, երկրի վարչապետին հարիր է և քաղաքական մշակույթի մեջ տպավորվող է»: Արմեն Աշոտյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքին Դուք հայտարարել եք՝ «նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու, բայց իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցում: Ես հիմա դա գիտեմ փաստաթղթավորված ու գիտեմ՝ ով ինչ է խսել»: Պարոն վարչապետ, ես գրավոր հարց ուղարկեցի Ձեզ՝ խնդրելով փաստաթղթեր, ստացա պատասխան՝ «ցավում եմ, որ իմ այսօրվա կարգավիճակի բերումով ու բանակցային գործընթացի շահերից ելնելով, չեմ կարող բացահայտել ողջ բովանդակությունը, կարծում եմ նաև, որ ոչ մի խոչընդոտ չկա ու դա կարող եք ճշտել Սերժ Սարգսյանից»: Եվս մեկ անգամ խոսեցի Սերժ Սարգսյանի հետ ու իմացա, որ նրա օրոք բանակցային գործընթացի մեխը եղել է ԼՂ կարգավիճակն ու անվտանգային միջավայրը: Վերջը ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, որ ասում եք՝ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ըստ էության, պետք է արձանագրենք, որ ԼՂ հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը և ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա, կա միայն սա՝ որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները: Այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին բան չկա, չեմ ասում՝ ընդունել ու ստորագրել եք, ասում եմ՝ վերջին թուղթը, որ դրվել է բանակցային սեղանին, այդպիսին է»,- շեշտել է Փաշինյանը:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am