Այսօր «Իմ քայլը» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Դավթաշեն թաղամասից:
Դավթաշենի մի քանի բնակիչներ Հայկ Մարությանին դիմեցին դատապարտյալների հետ կապված խնդիրներով, հարցրին համաներման մասին: Մարությանը բնակիչներին ասաց.
«Մեր դատական համակարգն այս պահին հին համակարգն է, եւ չնայած նրան, որ հարցի բուն հասցեատերնես չեմ , այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս խնդիրներից: Տեսեք՝ դատական համակարգն ու քաղաքապետարանը տարբեր են: Հայաստանում հեղափոխություն եղել է, այո, բայց դատական համակարգը մնացել է հինը: Բայց առջեւում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են: Այդ ժամանակ, երբ ընտրությունները կլինեն, կսկսի փոխվել նաեւ դատական համակարգը: Մինչ այդ՝ մեր կառավարությունը հստակ եւ սկզբունքային ասել է, որ չի խառնվելու դատարանների աշխատանքին: Իսկ համաներման մասով՝ դա կառավարության գործառույթն է, մենք իսկապես չգիտենք: Ինձ հարցնում են՝ լինելու է, թե՝ ոչ, ես չգիտեմ, բայց հստակ ասում եմ՝ ամեն ինչ լինելու է իր հերթին»,- ասաց Հայկ Մարությանը:
Քաղաքացին էլ ասաց,որ եթե համաներում չլինի, միտինգ են անելու:
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը