Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Իլհամ Ալիևին

ՀՀ վարչապետը, անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, որ Ղարաբաղի հետ բանակցություններ վարելն իրենց համար անընդունելի է, ասել է. «Քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավվման անհրաժեշտությունը, նշանակում է չենք մոտեցել հարցի կարգավորմանը: Ընդհանրապես, բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների ու հռետորաբանության պատճառով: Վերահաստատում եմ բանակցային գործընթացում լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս»: Փաշինյանը նշեց, որ իրեն իրավասու չի համարում բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի հանրապետության նախագահն ու վարչապետը չէ: Նա նշեց, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, որովհետև նրանք ունեն իրենց սեփական իշխանությունը, իրենց ընտրությունները, իրենց կառավարությունը, խորհրդարանն ու նախագահը, ով իրավասու է բանակցել ԼՂՀ անունից: «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ասվածի մեջ որևէ սենսացիոն բան չկա, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում ևս ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը: Եվ ըստ էության այդպիսով ընդգծված է Արցախի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Եվ շատ պարզ հարց ենք մենք դնում՝ մենք բանակցում ենք ուղղակի բանակցելու, թե՞ հարցը լուծելու համար: Եթե բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում հարցի լուծումն առանց հակամարտության կողմի: Եթե մենք բանակցում ենք բանակցելու համար, մենք պատրաստ ենք նաև այդպիսի ֆորմատով բանակցել, բայց քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է՝ մենք չենք մոտեցել հարցի կարգավորմանը»,- ասաց նա:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am