Եթե դա է խաղի կանոնը, բոլորս հագնենք կամուֆլյաժներ և իրականացնենք հեղափոխության ինչ-որ մի անհասկանալի փուլ. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ընտրարշավից տպավորություն ունի, թե սկսել է հեղափոխության երկրորդ գործընթացը։ «Երբ հայտարարվում է, թե մենք սպիտակ ենք, մնացածը՝ սև, ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները պետք է լինեն հասցեական, որպեսզի մենք հասկանանք, թե ով է սևը։ Ինձ համար իմ երկրում չկան սևեր ու սպիտակներ, և տպավորություն է, թե մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ ականատես ենք լինում հեղափոխական հերթական մոբիլիզացիայի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Դավթաշենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Պատգամավորի կարծիքով՝ անհավասար իրավիճակ է ստեղծվել՝ ինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, բայց դրան զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։ «Մենք պետք է հասկանանք՝ հեղափոխական երկրորդ մոբիլիզացիա՞ն ենք հայտարարում։ Եթե այդպես է, եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածնեք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական թե՛ դուխով, թե՛ խելքով, շատ քչերին կարելի է գտնել։ Եթե մրցակցությունը լինելու է այդ հարթության վրա, ապա որևէ պրոբլեմ չկա, բայց ես հարգում եմ երևանցուն, որովհետև նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված։ Ես հստակ ներդրումային ծրագրով գնալու եմ երևանցիների հետ բակային հանդիպումների և առաջարկելու եմ՝ հիմա դուք ուզում եք խոսեմ այս ներդրումներից, որոնք լուծելու են ձեր խնդիրները, թե՞ անենք հեղափոխական կոչեր։ Եթե երևանցին կասի, որ իրենց պետք են հեղափոխական կոչեր, մենք բոլորս հագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր անենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան», - հայտարարեց Զոհրաբյանը։ Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութերում:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am