Մեր մեծ պատերազմը չի ավարտվել. Թևան Պողոսյան

Հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գաղտնալսում։ Նպատակը՝ ստանալ տեղեկատվություն, որը թույլ կտա խանգարել դիմացինին հասնել իր նպատակներին ու շահերին։ Դրա բարոյական կողմն, իհարկե, այլ հարց է։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Մեր անվտանգության բացերը։ Եթե եղել է այս դեպքի հնարավորությունը, ապա այն կարող է լինել նաև այլ թեմաներով։ Այս դեպքը, վստահ եմ, կհետաքննվի և, հուսով եմ, որ մեղավորները կկրեն օրենքով նախատեսված հետևանքները։ Ավելի մեծ պատկերում եմ խնդիր տեսնում։ Մեր պատերազմը չի ավարտվել։ Անվտանգությունը ոչ միայն տեխնիկական հարց է, այլ, առաջին հերթին, վարքագծային ու մտածելակերպի։ Մենք սրա մասին պետք է հիմա մտածենք ու ճիշտ տրանսֆորմացիա անցնենք։ Ի՞նչ դասեր կքաղենք։ Կգիտակցե՞նք, որ վարքագիծ ու մտածելակերպ պետք է փոխենք, որ մեր գործողությունների հետևանքով այլևս չունենանք դեպքեր, երբ մեր թշնամիները կկոտրեն մեր կայքերը, կգողանան մեր նամակները, կգողանան սոցցանցերի մեր հաշիվները, կլսեն մեր հեռախոսները։ Ու սա ոչ միայն պաշտոնատար անձանց, այլ նաև մեզ՝ բոլորիս է վերաբերում. մենք ինքներս ի՞նչ ենք անում, որ մեր վարքագծով ու մտածելակերպով չստեղծենք այդ հնարավորությունը։ Օրինակ՝ երբ խնդրեն մեր հեռախոսը հանձնել հատուկ շենք մտնելու առաջ, ոչ թե ջղաձգվենք, այլ հանգիստ հանձնենք։ Նույնիսկ եթե մոռանան ասել, մենք հիշենք ու թողնենք ընդունարանում։ …Ու այսպես տարբեր գործողություններ, որոնք ուղղված են լայն իմաստով մեր անվտանգությանը։ Ու դա անել գիտակցված։ Մեր մեծ պատերազմը չի ավարտվել։ Իսկ կարող ենք հաղթել, եթե լինենք միասնական ու միասնաբար ձգտենք մեր երազանքներին ու հաղթանակներին»։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am