Կադրային ջարդ՝արագընթաց տեմպերով

Հրապարակ օրաթերթը գրում է. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մեկ ամիս աշխատում էր առանց ղեկավարի։ Նախկին նախագահը՝ Մարտին Սարգսյանը, պաշտոնանկ է արվել հուլիսի 8-ին, իսկ նոր ղեկավար Սարհատ Պետրոսյանը կոմիտեի նախագահ նշանակվեց օգոստոսի 8-ին։ Այս մեկ ամսում աշխատանքից ազատվողներ չեղան։ Անգամ Մարտին Սարգսյանի մամուլի քարտուղարը՝ Լուսինե Նազարյանը, դիմում չգրեց։ Նոր պետի գալով՝ համակարգում իսկական կադրային կոտորած սկսվեց։ Անգամ մի քանի ամսվա աշխատողներին է առաջարկվում դիմում գրել։ Պատճառաբանությունը մեկն է՝ մենք ձեզ հետ չենք կարող աշխատել։ «Ես ընդամենը վեց ամիս առաջ էի ընդունվել գործի, հազիվ էի այդ աշխատանքը գտել։ Կանչեցին ասեցին՝ պետք է դիմում գրես»,- գանգատվում էր երիտասարդ քաղծառայողներից մեկը։ Կադաստրի համակարգը Հայաստանում ամենակայացած պետական մարմիններից էր։ Ցանկացած փաստաթուղթ կարելի էր ստանալ մեկ-երկու ժամում, առանց ավելորդ քաշքշուկի։ 2012 թվականից կադաստրը վարվում է ավտոմատացված համակարգով, սպասարկման գրասենյակներն աշխատում են ժամացույցի ճշգրտությամբ։ Համակարգն այս շատ առաջ էր քաղաքացիներին սպասարկող այլ կառույցներից, օրինակ, ԴԱՀԿ-ից։ «Մենք միշտ օրինակ էինք մյուսների համար։ Այո, պետտուրքերը բարձր էին, բայց մենք ինքներս բարձրաձայնում էինք բարձր պետտուրքերի մասին»,- մեզ հետ կիսվեց նախկին աշխատողներից մեկը։ Նա չցանկացավ անունը հայտնել՝ ասելով․ «Չեմ ուզում մտածեն, թե նեղացածներից եմ։ Խոսում եմ, որովհետեւ մասնագետների հետ այսպես չի կարելի վարվել»։ Մենք հարցեր ուղարկեցինք Կադաստրի կոմիտեի ղեկավարին եւ կոմիտեի տեղեկատվության բաժնից ստացանք պատասխաններ։ Ի դեպ, այս բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Ռուզան Խաչատրյանը, որը նախկինում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսնակն էր։ Նա հայտնում է, որ Սարհատ Պետրոսյանի օրոք աշխատանքից ազատվել են 21 նախկին աշխատակիցներ, իսկ ընդունվել են 7-ը։ «Նույն ժամանակահատվածում եղել է եւս 8 նշանակում։ Այդ 8 պաշտոնները թափուր էին մինչեւ Սարհատ Պետրոսյանի նշանակումը»։ - Քանիսի՞ն է կոմիտեի նախագահն առաջարկել ազատման դիմում գրել եւ ինչո՞ւ։ -Կոմիտեի ղեկավարի հետ աշխատանքային քննարկումների ժամանակ փոխադարձ համաձայնությամբ մի քանի աշխատակից որոշել է ազատման կամ պայմանագրի դադարեցման դիմում գրել։ - Գիտենք, որ աշխատանքից ազատվելու առաջարկ է արվել անգամ ամենակրտսեր անձնակազմին: Այդպե՞ս է, թե՞ ոչ։ Եթե այդպես է, ապա ո՞րն է պատճառը։ -Սարհատ Պետրոսյանն աշխատակիցների հետ տարբեր հանդիպումներում բազմիցս ասել է, որ իր համար չկա տարանջատում «բարձր պաշտոնով», «անպաշտոն», թե որեւէ այլ կատեգորիայի աշխատակիցների միջեւ, եւ որ ինքը բոլորին գնահատում է միայն իրենց կատարած աշխատանքով։ - Ազատվածներից մի քանի անուն նշեք: -Անունների ամբողջական ցանկից մի քանիսինը հանելը կարող է միտումնավոր ընտրության կասկած առաջացնել, ուստի ձեռնպահ կմնանք անուններ առանձնացնելուց։ ՀԳ․ Հարցերին լիարժեք պատասխան չստացանք, ինչը հաստատում են մեր տեղեկությունները կադրային ջարդի մասին եւ համոզմունքը, որ կադրերը Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարն են։ Նրա օրոք ավելի է խորացել նախկին իշխանություններից ժառանգած ծանոթ-բարեկամ, քավոր-սանիկության հիմունքներով մարդկանց գործի ընդունելու սկզբունքը։ Փաստորեն, եթե Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման առաջին օրն ու շաբաթ-կիրակիները հանենք, ապա կստացվի, որ նա օրական մի մարդ է ազատել աշխատանքից։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ» ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել 100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am