Коммерсантъ պարբերականը՝ ուշադրություն հրավիրելով Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի` «Youtube»-ում հրապարակված հեռախոսային խոսակցության ձայնագրության վրա,առանձնացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին հատվածը:
« Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումը հենց այդպիսին եղել:ԱԱԾ ղեկավարը, տեղեկանալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու մտադրության մասին, խնդրում է խափանման միջոցը փոխարինել չբացակայելու մասին գրավոր համաձայնությամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան Մոսկվայի հետ», — գրում է Коммерсантъ-ը:
Պարբերականը ներկայացրել է նաև Միջազգային հարցերով ռուսական խորհրդի քաղաքագետ Միքայել Զոլյանի մեկնաբանությունը, որը զրույցի ձայնագրության հրապարակումը կապում է Երևանի ավագանու մոտեցող ընտրությունների հետ:
«Ավագանու ընտրությունները շատ կարևոր են, քանի որ դա, ըստ էության, փորձ է խորհրդարանական ընտրություններից առաջ:
Ամենայն հավանականությամբ, ձայնագրության հրապարակմանը ներգրավված են պետական կառույցներում գործող մարդիկ, որոնք հավատարիմ են նախկին իշխանությանը:
Երկրորդ տարբերակը արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատանքն է», — ասել է Զոլյանը:
Փորձագետի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն այդպիսով կարող էին ցույց տալ իրենց ուժը. «…եթե նրանք կարող են գաղտնալսել ԱԱԾ պետին, ապա կարող են գաղտնալսել մնացած բոլորին»:
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը