Միգուցե Ադրբեջա՞նն է գաղտնալսել

Նախկին ԱԱԾ-ական Գուրգեն Եղիազարյանի հետ զրուցել է Հրապարակը: Գուրգեն Եղիազարյանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը, մեկ բառով ասած՝ համարում է խայտառակություն։ Եվ խայտառակություն է բոլոր մասերով՝ ե՛ւ բովանդակության, ե՛ւ այն մասով, որ ԱԱԾ տնօրենին կարողացել են գաղտնալսել եւ հրապարակել։ Բացի այդ, Եղիազարյանն ուղղակի սարսափ է համարում այս խոսակցության այն հատվածը, երբ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորի հետ խոսել է, նա խոստացել է, որ կկալանավորի։ - Պարոն Եղիազարյան, սրա թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականն ինչպիսի՞ն պետք է լինի։ -Դա իրենց գործն է, ես չեմ կարող ասել՝ ինչպիսին պետք է լինի, համենայնդեպս, մենք փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, գիտենք, թե մեր հարեւաններն ինչպես են էս ամենին նայում, եւ շատ վատ է, որ ԱԱԾ-ի պետին գաղտնալսում են՝ իր ընդհանուր հետեւանքներով։ - Իսկ ո՞վ կարող էր անել, ո՞վ ուներ նման հնարավորություն՝ գաղտնալսելու ի պաշտոնե երկրի թիվ մեկ գաղտնալսողին։ -Առաջինը պետք է փնտրել հենց ԱԱԾ-ում գաղտնալսողներին։ Երկրորդը․ պետք է նայել, թե վերջին 5-6 տարվա ընթացքում ինչ սարքավորումներ են ներկրվել, եւ ով է ձեռք բերել, որովհետեւ այդ գաղտնալսումը պետք է լինի հատուկ սարքավորումներով։ Ես չեմ կարծում, որ բացարձակ բաց կապով են խոսել։ Եթե բաց կապով են խոսել իրար հետ, ապա բացահայտումն անհնարին կլինի, որովհետեւ հատուկ կոդեր կան, որ հավաքելուց հետո կարող ես միանալ հեռախոսին։ - Իսկ եթե ինտերնետի միջոցով են խոսել, որեւէ ծրագրով՝ Viber, WatsApp: -Viber-ը եւ մյուսներն ապահովված կապեր են, դրանց համար հատուկ սարքավորումներ են հարկավոր, ինչի մասին արդեն ասացի։ - Այսինքն՝ ավելի հավանակա՞ն է, որ բջջային օպերատորի միջոցով են խոսել։ -Այո, հավանականությունը մեծ է, որ սովորական կապով են խոսել։ - Անմիջապես կարծիքներ շրջանառվեցին, որ հնարավոր է Մոսկվայի կողմից է այս գաղտնալսումն իրականացվել, ռուսական հատուկ ծառայությունների միջոցով։ Դա հնարավո՞ր տարբերակ է, թե՞ ավելի հավանական է, որ մեր ԱԱԾ-ից են դա արել։ -Ի՞նչ կապ ունի Մոսկվան այդ գաղտնալսման հետ։ Ոչ, Մոսկվան ստեղ կապ չունի։ Միգուցե Ադրբեջա՞նն է գաղտնալսել։ Չէ՞ որ էդ խոսակցություններն այդքան էլ հարիր չեն բարձրաստիճան պաշտոնյաներին։ Փաստորեն, խոսում են միջամտության եւ իրենց անելիքների մասին, դա շատ վատ է։ - Սա դատական համակարգի անկախության մասով արդյոք խարխլո՞ւմ է նոր իշխանությունների հիմքերը։ Հասարակության վերաբերմունքը կարո՞ղ է փոխվել։ -Հասարակության վերաբերմունքը մեկից էդպես չի փոխվի։ Բայց շատ վատ է, որ մենք, լինելով պատերազմող երկիր, փաստորեն, գտնվելով մեր հակառակորդների բացարձակ ճնշման տակ, հնարավոր է ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսել։ Սա, մեկ բառով ասած՝ խայտառակություն է։ - ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի մեկնաբանություններն ասուլիսում Ձեզ մոտ ի՞նչ տպավորություն թողեցին, եւ Դուք ի՞նչ հասկացաք դրանից։ -Ես հույս ունեի, որ իրենք կհրաժարվեին, կասեին, որ իրենք չեն խոսացողները։ Մենք չունենք էդ հնարավորությունները՝ իդենտիֆիկացիայի։ Էսպես, թե էնպես, միգուցե պետք էր հրաժարվել։ Ամենալավ տարբերակը մեզ համար այն էր, որ հրաժարվեին։ Բայց չհրաժարվեցին։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am