Ինչպես են գաղտնալսել

Հրապարակ օրաթերթը գրում է. Երեկ փորձեցինք ՀՀԿ-ականներից մեկնաբանություն ստանալ սկանդալային ձայնագրության մասին, սակայն նրանք ձեռնպահ մնացին՝ այդ ծանր գործը թողնելով կուսակցության ռմբարկուների՝ Արմեն Աշոտյանի եւ Էդուարդ Շարմազանովի վրա։ ԲՀԿ-ական պատգամավորները նույնպես գլուխները չդրեցին ցավի տակ, Գեւորգ Պետրոսյանը, Վարդեւան Գրիգորյանը ձայնագրությունը հրապարակվելուց 2 ժամ անց ասում էին, թե ծանոթ չեն։ Ավելի ուշ Պետրոսյանը հայտնեց, թե ձայնագրությունից միանշանակ տպավորություն չի ստացել դատարանների եւ իրավապահ կառույցների ղեկավարների վրա ճնշումների վերաբերյալ. «Ես չեմ կարող ասել, որ միջամտություն եղել է, դա լիարժեք ուսումնասիրություն է պահանջում»։ Էդմոն Մարուքյանն էլ խուսափեց գնահատականներից, չնայած նա Ալեն Սիմոնյանի հետ հետեւում էր Փաշինյանի «լայվին» եւ հընթացս քայլում դեպի «Ելք» խմբակցություն, սակայն մեզ պատասխանեց, որ հանդիպման է եւ ծանոթ չէ ձայնագրությանը։ ԱԺ հայտարարությունների ժամին Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե հաստատվեցին օդում կախված լուրերը, որ վարչապետն անձամբ ուղղորդում եւ համակարգում է քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերը: Աշոտյանը նշեց, որ իր համար զարմանալի է Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի՝ համատեղ ասուլիսում արված այն հայտարարությանը, որ իրենց խոսակցությունը մասնավոր զրույց է եղել: «Այն, որ դատավորներին զանգում ու ասում են՝ սրան-նրան ձերբակալեք, սրան-նրանը իմ խոսքերը չեն, ու դա ասվում է՝ մասնավոր զրույց է: Այստեղ ՀԱԿ-ի ասած՝ ռեժիմը խուճապի մեջ է: Փորձում են սենսացիաներ բարձրաձայնել, բայց անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել։ Այլ հարց է նաեւ, թե որքանով է նախաքննության գաղտնիքը խախտվել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետը դարձել է կոռուպցիայի դրոշակակիրն ու քավորը: ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանն էլ, քննադատելով Փաշինյանի կադրային քաղաքականությունը եւ «մեր դեմ խաղ չկա» թեզը, պատասխան պահանջեց ԱԱԾ պետից․ «Այդ ինչպե՞ս է ստացվել, որ գաղտնալսվել է․․․ Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեռախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ի՞նչ կարելի է ասել մեր՝ քաղաքացիներիս մասին: Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ» ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել 100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am