Նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հրաժարական տան.Ռ.Քոչարյանի պաշտպան

«Կլինի դա քաղաքական, թե ոչ քաղաքական, բայց միջամտության հիմքեր կան։ Կսպասեմ նաև դատավորի կողմից մեկնաբանություններին, միեւնույն ժամանակ նաեւ քննարկման մեջ է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մասնակցությունը քննչական մարմինների գործունեությանը, որոշակիորեն պետք է անկախ գործեն։ Նիկոլ Փաշինյանի անունից որոշակի պնդումներն են խնդիր առաջացնում։ Բավականի պրոբլեմատիկ եւ խնդրահարույց ձայնագրություն է։ Կօգտագործե՞նք, թե՞ չէ, պետք է սպասենք զարգացումներին, որովհետեւ ոնց հասկանում եմ պարոն Փաշինյանն ա ունեցել «լայվ», ես հույս ունեմ, որ նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հրաժարական տան, կամ երկուսի պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցվի, մինչեւ ծառայողական քննությունը կպարզի հանգամանքները, բայց տեսնենք ինչ զարգացում կունենա, որովհետեւ նման մոտեցումով քրեական գործ վարելը ընդունելի չէ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության սկանդալային գաղտնալսմանը։ Պաշտպանի խոսքով՝ նախ այդ խոսակցությունը չպետք է տեղի ունենար, եւ հետո ԱԱԾ տնօրենի խոսակցությունը չպետք է գաղտնալսվեր․ «ԱԱԾ տնօրենի զրույցները չպետք է գաղտնալսվեին, ո՞նց ա դա արվել, ո՞վ ա արել, իրենցից մեկն ա դա արել, թե՞ ինչ-որ մեկը գաղտնի լսել է, դա էլ իր հերթին խնդիր է։ Ամբողջությամբ ձայնագրությունը խնդիր է, ես հույս ունեի, որ կհերքվի, բայց ոնց հասկացա եղել է նման խոսակցություն»։ Արամ Օրբելյանը նաեւ նշեց, որ առաջի հայացքից Վանեցյանի եւ Խաչատրյանի խոսակցությունում առերեւույթ հանցագործության հիմքեր կան․ «Պետք է դա ավելի մանրակրկիտ ուսումնասիրվի, ամեն դեպքում, չասեմ պատասխանատվության պետք է ենթարկեն, թե չէ, բայց սա պետք է քննվի, որի արդյունքում կարող է պատասխանատվության հարց առաջանա։ Զավեշտալին մեկ այլ բան է․ ԱԱԾ-ի խախտումների նկատմամբ վարույթ իրականացնող մարմինը ՀՔԾն-ն է, ՀՔԾ-ի նկատմամբ էլ ոնց որ թե ԱԱԾ-ն է, հարց է մնում որտե՞ղ պետք է քննվի այս գործը, ի՞նչ ծավալով»։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am