ԵՊՀ՝ աշխատանքից ազատված պրոֆեսորի բաց նամակը վարչապետին եւ ԿԳ նախարարին

ԵՊՀ պրոֆեսոր Վոլոդյա Հովսեփյանը, որն ազատվել է աշխատանքից, բաց նամակով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: -Հարգարժան Նիկոլ Փաշինյան  և Արայիկ Հարությունյան, ես մտահոգված լինելով մեր տնտեսությունում առկա ճգնաժամային իրավիճակով, երկու տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթի միջոցով բաց նամակ գրեցի ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Դասախոսը փնտրում է իր նախկին ուսանողին» վերնագրով՝ իր նախկին դասախոսին ընդունելու խնդրանքով: Սակայն իմ սպասումները ոչ միայն չիրականացան, այլ իմ նկատմամբ սկսվեց հետապնդում՝ ԵՊՀ ռեկտորի և տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի կողմից: Պատճառը միակն էր՝ թե ինչպես ես համարձակվել եմ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթում բաց նամակ գրել նախագահին: Դրանից հետո դեկանը ինձ առաջարկեց, որպեսզի ես ֆակուլտետի խորհրդի  նիստում հիմնավորեմ նախագահի հետ հանդիպման իմ նպատակը: Ես ընդունելով այդ առաջարկը իմ ելույթում նշեցի, որ Հայաստանում բացակայում է ազատ մրցակցային շուկայական հարաբերությունները և որ Հայաստանում ստեղծվել է կոռումպացված, օլիգոպոլիական, թալանչի տնտեսություն, որ Հայաստանում առկա է խորը տնտեսական,  քաղաքական  ճգնաժամ և այլն: Իմ ելույթից հետո դեկան Հ. Սարգսյանը սպառնալով ինձ հայտնեց, որ ավելի լավ կլինի հրաժարական տամ  և հեռանամ համալսարանից: Բնականաբար ես չընդունեցի այդ առաջարկը: Հետապնդման երկրորդ քայլով իմ դասախոսական ծանրաբեռնվածությունը կրճատեցին 0,25 դրույքով, և հանեցին ֆակուլտետի խորհրդի կազմից, իսկ 2017-2018 թթ. ինձ հատկացրեցին միայն 0,25 դրույքով աշխատանք՝ ընդամենը 40000 (քառասուն հազար) դրամ աշխատավարձով և վերջապես երբ ես գտնվում եմ հերթական արձակուրդում ռեկտորի հրամանով օգոստոսի 31-ից ազատված եմ աշխատանքից: Այսինքն խախտել են ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ յուրաքանչյուրն  իրավունք ունի աշխատանքի ազատ ընտրության, և յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Ինչպես նաև արգելված է տարիքի հետ կապված ցանակացած խտրականության դրսևորում: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ Սահմանադրությունը  ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Հետևաբար ցանկացած  նոր  ընդունված օրենսդրական նորմերն ու ակտերը չպետք է շրջանցեն Սահմանադրությունը: Ես իմ կյանքում գրեթե 50 տարիներ դասավանդել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: Ղեկավարել եմ տասնյակ ասպիրանտների ատենախոսություններ, հրատարակել եմ բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ և գիտա-մեթոդական աշխատանքներ: Միայն վերջին երեք ամիսների ընթացքում «Առավոտ» թերթում հրապարակել եմ վեց հոդվածներ, նվիրված մեր տնտեսության զարգացման հարցերին: Միայն 15 տարի ղեկավարել եմ ԵՊՀ և ԵՊՀ-ի մասնաճյուղ Իջևանի տնտեսագիտության ամբիոնները: Երկարատև և բարեխիղճ  աշխատանքի համար բազմիցս պարգևատրվել եմ ռեկտորատի և կրթության ու գիտության նախարարության պատվոգրերով: Որպեսզի ճշգրիտ կարծիք կազմեն ռեկտոր Ա. Սիմոնյանի և դեկան Հ. Սարգսյանի նկատմամբ անհրաժեշտ է նշել, որ նրանք ծառայել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ռեժիմին և հովանավորվել են նրա կողմից: Ռեկտոր Ա. Սիմոնյանը  համալսարանում իր աշխատանքային գործունեությունը սկսել է շինարարական աշխատանքներով և մինչև այսօր էլ շարունակում իր այդ «անգնահատելի» գործունեությունը: Նրան բոլորովին չի հետաքրքրել ուսման առաջադիմության և որակյալ կադրերի պատրաստման խնդիրները: Ա. Սիմոնյանը խախտել է պրոֆեսորա-դասախոսական կազմի՝ մրցույթային կարգով աշխատանքի ընդունելու կանոնակարգը: Նա 70 տարին լրացած դասախոսներին չի թույլատրել մասնակցելու մրցույթին: Նախընտրել է կամովին նրանց նշանակել, ինչպես նաև ազատել աշխատանքից: Դա էլ այն դեպքում երբ ֆակուլտետների դեկանները կարող են մասնակցել մրցույթին և դառնալ դեկաններ նույնիսկ 70-80 տարեկան հասակում: Ինչպես դա տեղի ունեցավ երկու-երեք ամիս առաջ, աշխարհագրության և երկրաբանության, բանասիրական և տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: Իր գործելաոճը արդարացնելու նկատառումով նա բազմիցս կատարում է պոպուլիստական հայտարարություններ, իբր տարեց դասախոսներին պետք է փոխարինեն երիտասարդները: Սակայն մեր ֆակուլտետի երեք երիտասարդներ (Ռազմիկը, Թամարան և Մարինան), որոնք սովորել են և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն հեռացել են համալսարանից չարժանանալով ռեկտորի և դեկանի ուշադրությանը: Փոխարենը նա աշխատանքի է ընդունում 71 տարեկան Ս.Դավոյանին (իհարկե արդեն մրցութային կարգով), որը հանդիսանում է դեկանի կուրսեցին և հավատարիմ ընկերը, որը բազմաթիվ խախտումներ է կատարել Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Ռեկտոր Ա. Սիմոնյանը գիտակցելով իր հրաժարականը ներկայումս իսկական կադրային ջարդ է կազմակերպել բազմաթիվ դասախոսների նկատմամբ, ոմանց ազատելով աշխատանքից, ոմանց էլ հատկացնելով միայն 0.25 դրույքով ծանրաբեռնվածություն: Ընդ որում նա այդ փաստը բացատրում  է ընդունելության քննություններում առկա թափուր տեղերի առկայությամբ, որը իրականում չի համապատասխանում նրա կողմից վարած քաղաքականությանը: Օրինակ նա տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից իր քմահաճույքով աշխատանքից ազատել է չորս հեղինակավոր, բազմամյա աշխատանքի փորձ և բարձր պրոֆեսիոնալ պատրաստականություն ունեցող պրոֆեսորների, այն դեպքում, երբ ֆակուլտետում 48 դասախոսներ աշխատում են համատեղ կարգով, փոխանակ կրճատի համատեղողներին, կրճատում է իր հիմնական դասախոսներին, խախտելով նրանց սահմանադրական իրավունքները: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյանը հավատարիմ մնալով նախկին նախագահի ռեժիմին արդեն 18 տարի է նախագահի հովանու ներքո «ղեկավարում» է ֆակուլտետի աշխատանքները և ևս 5 տարի էլ պիտի ղեկավարի: Դեկան Հ. Սարգսյանը պետական գույքի գողացման պատճառով բանտարկվել է երկու տարով: Այնուհետև երբ անցել  է աշխատանքի  «Միասին»  հասարակական կազմակերպության սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում համարվել  է ֆակուլտետի առաջավոր կաշառակերը, որի նկարը հայտնվել  է Երևանի շենքերի պատերին, օրաթերթերում և նույնիսկ հայտարարություններ հեռուստատեսությամբ: Սակայն ինչպես ժողովրդակայն ասույթն է նշում «չես բռնվել՝ գող չես»: Իմ կարծիքով նման վարքագծի տեր մարդիկ իրավունք չունեն ղեկավարելու մայր բուհը և նրա ֆակուլտետները: Նրանք այդ բոլորի հետ մեկտեղ խախտել  են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարդկանց աշխատանքի իրավունքները և ոչ մի անգամ չեն պտաժվել: Նրանց հետագա աշխատանքը չի համապատասխանում ժամանակակից քաղաքականության ոճին և անհապաղ պետք է հեռանան համալսարանից: Հարգարժան վարչապետ, ուստի խնդրում եմ Ձեզ, միջոցներ ձեռնարկել վերականգնելու իմ սահմանադրական իրավունքը, քանզի ես կարող եմ համալրել աղքատության շարքերը: Իմ կենսաթոշակը ձմռան ամիսներին նույնիսկ չի բավականացնի կոմունալ ծախսերը ծածկելու համար: Ռեկտոր Ա. Սարգսյանը և դեկան Հ. Սարգսյանը իրական ջարդ են կազմակերպել տարիքավոր դասախոսների նկատմամբ և կարծես թե վրեժ են լուծում ժամանակակից կառավարության նկատմամբ:

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am