Անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում. ՄԻՊ

Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Այս մասին ասված է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի` «Youtube»-ում հրապարակված հեռախոսային խոսակցության ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել են նաև այդ պաշտոնատար անձանց պարզաբանումները՝ կապված գաղտնալսման փաստի, հեռախոսային խոսակցության ու դրա հրապարակման հետ: Նախ, անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում: ՀՀ Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնիությանը ոչ իրավաչափ միջամտության առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործի հարուցումը և այդ առիթով նախաքննություն նախաձեռնելը: Պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի այս գործի քննության ընթացքը: Դրանից բացի, ցանկացած քրեական գործի քննության ընթացքում անձի իրավունքների ապահովման կարևորագույն երաշխիքներից է նախաքննության օբյեկտիվությունն ու զերծ լինելը անօրինական որևէ ազդեցությունից: Այս առնչությամբ արձանագրվել են քրեական հետապնդման մարմինների հայտարարություններն այն մասին, որ առկա են վերջին ժամանակաշրջանի քրեական գործերով նախաքննության ու իրենց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու փորձեր: Նման երևույթները մտահոգիչ են: Այդպիսի ցանկացած դեպք պետք է դառնա առանձին քննության առարկա, իսկ դրանք գործադրող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է սեփական վարքագծով ցույց տա, որ անկախ է որևէ մեկից և պետք է յուրաքանչյուր որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա: Ըստ հեռախոսային խոսակցության մեջ առկա տվյալների՝ դատավորն ինքն է դիմել իրավապահ մարմնին ու խնդրել իր աշխատանքի ուղղորդում կոնկրետ քրեական գործով: Այս մասին քրեական հետապնդման մարմինները հայտարարել են նաև այդ խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո: Նշված երևույթը խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, այս պրակտիկան վտանգում է դատավորի հեղինակությունն ու արդարադատության համակարգը երկրում: Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ ու ձեռնարկի իր անկախությունը խաթարող քայլեր: Մտահոգիչ է նաև գաղտնալսված հեռախոսային խոսակցության այն հատվածը, որն առնչվում է դատավորի աշխատանքին: Կալանքի հետ կապված՝ պետք է նկատի ունենալ, որ այն ունի կիրառության հիմքերի ու իրավաչափության պայմանների սպառիչ շրջանակ, որոնք յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցման պայմաններում պետք է դառնան դատական ստուգման առարկա: Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք»,- ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am