Ապացուցվեց՝ հրահանգավորված քրեական հետապնդում է. Խաչատուրովի փաստաբանը պատրաստվում է հարցը քննարկման թեմա դարձնել նաև միջազգային ատյաններում

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հրապարակված սկանդալային ձայնագրությունից եզրակացրել է՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը միջամտում են Հայաստանում արդարադատության իրականացմանը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Պողոսյանը նկատեց, որ հրապարակված ձայնագրությունից էլ պարզ է դարձել, որ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չեն եղել։ «Մենք ի սկզբանե հայտարարում էինք, որ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է, և այս ձայնագրությունը, ապացույց է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է ու չի տեղավորվում քրեական դատավարության օրենսդրության շրջանակներում։ Անձին «թող մի երկու օր նստի, խելքը գլուխը կգա» արտահայտությամբ կալանավորման ներկայացնելը ծայրահեղ ապօրինություն է, որը անհետևանք կարծում ենք, չի մնա», -ասաց Միհրան Պողոսյանը։ Նա ասաց, թե հետևում է իրավապահ երկու մարմինների ղեկավարների ասուլիսին և փորձում հասկանալ նրանց արդարացումներ։ Սակայն, նրա խոսքով, տպավորությունն այն է, որ «փորձ է կատարվում շեղել իրենց կողմից կատարված ապօրինությունից հանրության ուշադրությունը»։ Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է հրապարակումների առնչությամբ իրավական գործընթաց սկսել, փաստաբանը պատասխանեց, որ հարցը պետք է նախ քննարկի իր պաշտպանյալի հետ և հետո կսպասեն՝ երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից հնչեցվող գնահատականներին։ «Մենք այս հարցը քննարկման առարկա ենք դարձնելու ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ միջազգային ատյաններում, քանի որ կոնկրետ հրահանգավորված քրեական հետապնդում է իրականացվում կոնկրետ իմ պաշտպանյալի նկատմամբ։ Կարծում եմ, եթե Հայաստանը հռչակվել է որպես իրավական պետություն, ապա պետք է շահագրգռված լինի, որ տվյալ գործողությունները, հայտարարությունները իրավական գնահատականի արժանանան։ Սակայն հաշվի առնելով, որ մեզ մոտ շատ քիչ բան է փոխվել, ապա քրեական գործ հարուցվելու է ոչ թե անձանց գործողություններին գնահատական տալու հետ կապված, այլ քրեական գործ ահրուցվելու է տվյալ խոսակցությունը հանրայնացնելու հետ կապված։ Արդյոք մենք այդ տիպի պետությունում էինք ցանկանում ապրել, ինչի համար ես ինքս անձամբ փողոցներ էինք փակում», -ասաց փաստաբան Պողոսյանը։ Նշենք, որ այսօր «Youtube» տեսահոսթինգում այսօր հրապարակվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների վերաբերյալ։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ» ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել 100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am