Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

Ես ուզում եմ ասել, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսումը դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի եւ ՀՔԾ պետի այսօր հրապարկված գաղտնալսմանը: «Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին եւ ենթարկել խիստ պատասխանատվության: Ես պատասխանատու ասում եմ, որ այդ «հայտուկ ծառայությունները» սափրագլուխների եւ ախրանաների տեսքով հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբերը զինաթափվելու են: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- ասաց նա: