Նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հրաժարական տան. Ռ. Քոչարյանի պաշտպան. «Հրապարակ»

«Կլինի դա քաղաքական, թե ոչ քաղաքական, բայց միջամտության հիմքեր կան։ Կսպասեմ նաեւ դատավորի կողմից մեկնաբանություններին, միեւնույն ժամանակ նաեւ քննարկման մեջ է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մասնակցությունը քննչական մարմինների գործունեությանը, որոշակիորեն պետք է անկախ գործեն։ Նիկոլ Փաշինյանի անունից որոշակի պնդումներն են խնդիր առաջացնում։ Բավականի պրոբլեմատիկ եւ խնդրահարույց ձայնագրություն է։ Կօգտագործե՞նք, թե՞ չէ, պետք է սպասենք զարգացումներին, որովհետեւ ոնց հասկանում եմ պարոն Փաշինյանն ա ունեցել «լայվ», ես հույս ունեմ, որ նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հրաժարական տան, կամ երկուսի պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցվի, մինչեւ ծառայողական քննությունը կպարզի հանգամանքները, բայց տեսնենք ինչ զարգացում կունենա, որովհետեւ նման մոտեցումով քրեական գործ վարելը ընդունելի չէ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության սկանդալային գաղտնալսմանը։ Պաշտպանի խոսքով՝ նախ այդ խոսակցությունը չպետք է տեղի ունենար, եւ հետո ԱԱԾ տնօրենի խոսակցությունը չպետք է գաղտնալսվեր․ «ԱԱԾ տնօրենի զրույցները չպետք է գաղտնալսվեին, ո՞նց ա դա արվել, ո՞վ ա արել, իրենցից մեկն ա դա արել, թե՞ ինչ-որ մեկը գաղտնի լսել է, դա էլ իր հերթին խնդիր է։ Ամբողջությամբ ձայնագրությունը խնդիր է, ես հույս ունեի, որ կհերքվի, բայց ոնց հասկացա եղել է նման խոսակցություն»։ Արամ Օրբելյանը նաեւ նշեց, որ առաջի հայացքից Վանեցյանի եւ Խաչատրյանի խոսակցությունում առերեւույթ հանցագործության հիմքեր կան․ «Պետք է դա ավելի մանրակրկիտ ուսումնասիրվի, ամեն դեպքում, չասեմ պատասխանատվության պետք է ենթարկեն, թե չէ, բայց սա պետք է քննվի, որի արդյունքում կարող է պատասխանատվության հարց առաջանա։ Զավեշտալին մեկ այլ բան է․ ԱԱԾ-ի խախտումների նկատմամբ վարույթ իրականացնող մարմինը ՀՔԾն-ն է, ՀՔԾ-ի նկատմամբ էլ ոնց որ թե ԱԱԾ-ն է, հարց է մնում որտե՞ղ պետք է քննվի այս գործը, ի՞նչ ծավալով»։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am