Լրջագույն սպառնալիք՝ ՀՀ ազգային անվտանգության համար. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումն ու դրա հրապարակումը լրջագույն սպառնալիք է համարում երկրի ազգային անվտանգության համար։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Դեռ հնարավորություն և առիթ կլինի անդրադառնալու ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության բովանդակությանը, սակայն ինձ ուղղակի սթափեցրեց այն հանգամանքը, որ մեր երկրում, փաստորեն, ոչ միայն հնարավոր է գաղտնալսել ԱԱԾ տնօրենին, այլև՝ հրապարակել այն: Կարծում եմ, որ սա լրջագույն սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար: Ստացվում է, որ կան մարդիկ կամ ուժեր, ովքեր հասանելիություն ունեն ՀՀ կարևորագույն մարմիններ և կարող են ձեռք բերել, տիրապետել և տնօրինել ցանկացած տեղեկատվություն: Այլ կերպ ասած, սա յուրովի դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Չեմ բացառում, որ գաղտնալսումն իրականացված լինի նաև այլ, ավելի հզոր երկրի կամ երկրների տարբեր մարմինների կողմից և հրամցված լինի շահագրգիռ շրջանակներին, ովքեր հայտնի քրեական գործերի շրջանակներում մեղադրվում են կամ կարող են մեղադրվել: Գտնում եմ, որ իշխանությունները պետք է հետևողականորեն իրականացնեն քայլեր՝ բացահայտելու, թե ու՞մ կողմից է իրականացվել գաղտնալսումը և ի՞նչ նպատակով: Նախևառաջ այս ամենը պետք է Նիկոլին՝ լրջագույն հետևությունների հանգելու համար…