ՀՔԾ պետը կարևոր բացահայտում կանի

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատում է, որ ինքը տեղյակ է պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մարտի 1-ի գործով անցնող դեպքերի մասին: «Ես պարոն վարչապետին տեղյակ եմ պահել, որ Մարտի 1-ի գործով անցնող անձանց կալանավորվելու միջնորդություններ ներկայացվելու են իմ կողմից, ինչը և արվել է Յուրի Խաչատուրովի դեպքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԾՔ պետը՝ անդրադառնալով իր ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ ձայնագրությանը: «Ես ասել եմ՝ քանի որ այս գործով բարձրաստիճան անձիք են անցնում ու ի վիճակի են խոչընդոտել քննությանը, այդ գործում կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել: Սա հանցնանք է և սա միտված է մեր գործունեությունը կասեցնելուն, իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռուպցիան այս ոլորտում, մենք փորձում ենք վերադարձնել ժողովրդից տարած միլիարդները»,-ասաց ՀՔԾ պետը: Բացի այդ ՀՔԾ պետը հայտարարեց, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերի, այլ կրակել է Մարտի 1-ին: «Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, և բանակն ամբողջ ծավալով մասնակցել է գործողություններին: Սասուն Խաչատրյանն ասաց, որ մի բացահայտում կանի, որի մասին այդքան էլ չէր ցանկանում խոսել: «Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումների զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են շատ վտանգավոր դեպքեր, եղել է նաև դիվերսիա: Օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մարտի 8-ը զինվորներին գումար են բաժանել, որ նրանք պաշտպանեն իրենց»,-ասաց ՀՔԾ պետը: