Ես դա թույլ չեմ տալու. վարչապետը իր կատարած զանգերի մասին

Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համացանցում հայտնված այն հեռախոսազրույցի ձայնագրության մասին, որը վերագրվում է ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին: Խոսելով գաղտնալսման այն հատվածից, որտեղ միտք է հնչում իրեն զանգահարելու մասին, ասաց. «Երբ ես առաջարկել եմ ՀՔԾ պետի թեկնածու, ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ՊԵԿ նախագահ, ես ասել եմ, որ խոստանում եմ մի բան՝ որևէ գործի քննության համար քաղաքական խոչընդոտ չի լինելու, բացառում եմ, որ ասեք, որ նախաքննության շահերից ելնում է էսինչ մարդուն կալանավորել, ես ասեմ՝ չէ: Նույնիսկ իմ ընտանիքի անդամին, որ ասեն կալանավորենք, նախաքննության շահերից է, ես ասելու եմ՝ կալանավորեք: Տեղի է ունեցել դա: Նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն, չմտածեն, որ էսինչ անուն-ազգանունով մարդուն բա կարելի՞ է կալանավորել: Նախաքննության մարմինը կգտնի, որ պետք է կալանավորել, թող գնա կալանավորի: Ոմանք ուզում են ճողոպրել, ուզում են խուսափել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու: Որևէ կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից: Իրավիճակի լուծումը քաղաքացիների տիրույթում է: Հույս ունեմ, որ կաջակցեք թալանի դեմ պայքարին, «Մարտի 1-ի» գործի բացահայտմանը: Աջակցության ձևերից մեկը Դավթաշենի հրապարակ գալն է: Ես կգամ այնտեղ և ելույթ կունենամ: Հանձնարարել եմ ԱԱԾ տնօրենին ասուլիս հրավիրել, հրապարակել, թե առաջիկայում ում թալանի մասին ինչ քրեական գործեր են նախապատրաստվում»:  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am