Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք տեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, թալանվածը պետք է վերադարձվի. վարչապետ

Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք տեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, թալանվածը պետք է վերադարձվի: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համացանցում հայտնված այն հեռախոսազրույցի ձայնագրության մասին, որը վերագրվում է ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին: «Այսօր Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար: Դատական ամբողջ համակարգը նշանակված է կոռուպցիոն համակարգի կողմից, երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին: Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո ինչի բա՞ն եմ թաքցրել: Ասել եմ, որ մինչև օրս զանգում են, խաբար են ուղարկում՝ էս մի հարցը ո՞նց որոշենք, էն հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա, և ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին հրահանգներ տալուց: Մարդիկ զգում են, այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Ռոբերտ Քոչարյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել: Նրանք ուզում են էդ պրոցեսը կասեցնել՝ գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով: Ինչ ասացինք, որտեղ ասացինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք՝ ենթակա է ՀՀ քաղաքացիների առաջ հաշվետվության: Մենք շանտաժի չենք տրվելու: «Մարտի 1-ի» գործը պետք է բացահայտվի, թալանվածը պետք է վերադարձվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ»,- հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ նրանք չեն կարող իրեն կանգնեցնել, նրանց պարտություն է սպասվում: «Նոր քրեական գործեր են հարուցվելու: Այո´, որոշումներ կայացնելու իրավունքը շարունակում է մնալ ժողովրդի տիրույթում: Էս ընթացքում ինչ ասես չեն արել՝ ֆեյսքեր են առել, ԶԼՄ-ներ են առել, որ աղջկաս համար 100 հազարանոց ավտո եմ առել, որ որդիս ոչ թե ծառայում է, այլ կղզիներում է: Սրա նպատակը մեկն ա՝ ուզում են ճողոպրել... Հայաստանի քաղաքացուն գնդակահարածը պետք է պատասխան տա, սահմանից զինվորներին հանած, Երևան բերածը պետք է պատասխան տա, օլիգարխների թիկնազորին զենք բաժանածը պետք է պատասխան տա, երևանցիների պատուհանների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա: Չգիտեմ, ինչ ուզում են գաղտնալսած լինեն: Դրանց մեջ չկա որևէ բան, որը հետաքննությամբ կպարզվի, որ որևէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը: Եթե մենք դատարաններին հրահանգ տվող էինք՝ Վերաքննիչ դատարանին ինչո՞ւ հրահանգ չենք տվել, ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ հայտնվել: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք... Այդ քաղաքական հետապնդյալները երկրում հեռուստատեսություն են գնում, լրատվամիջոց են գնում, էդ ո՞նց: Այս իրավիճակում ես քանի դեռ վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, շանտաժների չեմ ենթարկվելու, մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին, դուք ձեր թալանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք տեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին, մենք ունենք ձեր օգնության կարիքը կոռուպցիայի հարցում»,- ընդգծեց գործադիր մարմնի ղեկավարը:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել Փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ տուժած կա Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ 208 մլն դոլարի հավելյալ բեռ պետյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում․ «Հետք» Պայթյուն-փլուզում՝ Երևանի Ջրվեժ թաղամասում. կա վիրավոր, վնասվել են 8 ավտոմեքենաներ Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ» ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել 100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am