ԿԳ նախարարը՝ իր հայտարարության տարընկալումների մասին

Ազատ հագուստի հետ կապված չկա նախարարի որևէ հրաման կամ հրահանգ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշել է. «Ես խոսել եմ այն մասին, որ որևէ մեկը չի կարող պարտադրել որեւէ հագուստ։ Որևէ օրենք չկա, որ սահմանում է սեւ ու սպիտակ հագուստ»,-նշեց նախարարը։ Իսկ դպրոցում ոչ պատշաճ հագուստի առնչությամբ Արայիկ Հարությանը նկատեց, որ եթե ուսուցիչների ու աշակերտների միջեւ չկա գործընկերային հարաբերություններ, այսինքն՝ չկա գործընկերային հարաբերություններ, այստեղ դպրոցի ղեկավարությունը պետք է լուրջ մտահոգություն ունենա։ «Ինձ համար տարօրինակ է, որ փողոցում տասնյակ աշակերտներ ամեն օր կմոտենան, ինձ հետ հանգիստ կզրուցեն, հարցեր կքննարկեն, բայց ինչ-ինչ ուսուցիչների ու տնօրենի հետ ունենում են կոնֆլիկտ, դա իրենց խնդիրն է։ Իմ կարծիքով՝ չկա վատ աշակերտ, կա փոխըմբռման բացակայություն, վատ մթնոլորտ»,-եզրափակեց նա։