Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյան (video)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը շատ բարձր է գնահատում Դաշնակցության վարկանիշը և նշում, որ Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի: Նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն ասաց, որ ավագանու ընտրություններին ներկայացրած իրենց ծրագիրը շատ հավակնոտ է: «Մեր ծրագիրի շուրջ աշխատել են շուրջ 30 լավագույն մասնագետներ՝ տարբեր ուղղություներով՝ տրանսպորտ, կանաչապատում, համայնքային կառավարում եւ այլն: Երեւանի ծաղկապատումն այդքան էլ հաջող չէ, դա էսթետիկ տեսքի համար է: Այսօր Երեւանը պետք է ունենա անտառապատ պաշտպանիչ շերտ՝ փոշուց ազատվելու համար։ Տրանսպորտի պարագայում պետք է գործի միասնական երթուղային համակարգ»,- ծրագրի մանրամասները նշեց Մանուկյանը: Հարցին, արդյոք Դաշնակցության շուրջ վերջին շրջանի զարգացումները, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին սատարելը չբացառելը չեն վնասի կուսակցության վարկանիշին, Մանուկյանը պատասխանեց. «Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի, Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի, վերջին գործընթացներում՝ նույնպես»։