Շանթի առաքելությունը թերևս ավելի բարձր է

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Գիտեմ, թե որքանով է իմ տեսակետն անընդունելի շատերի համար, բայց պիտի կրկնեմ՝ Շանթ Հարությունյանը կատարել է քրեորեն պատժելի արարք, որի համար պետք է տուգանվեր, ասենք, 100 հազար դրամով, ոչ թե ազատազրկվեր 6 տարով: Նման անհամաչափ պատժի մեջ իսկապես կա քաղաքական հալածանքի տարր, որը, իմ կարծիքով, պայմանավորված է, այսպես ասենք, Հյուսիսից փչող քամիներով: Ես դա գրել եմ մոտ 5 տարի առաջ՝ փայտերով և ճայթուկներով ակցիայի ու իրավապահների հետ բախման օրը, բազմիցս կրկնել եմ նաև հետագայում: Արդարությունը պարտադիր պետք է վերականգնվի՝ դատարանի թույլ տված սխալը, որն անշուշտ պայմանավորված էր «վերևների» ճնշմամբ, պետք է ուղղվի: Բայց ինչպե՞ս: Դատական սխալը կարող է ուղղվել միայն դատարանի որոշմամբ: Այս առումով վարչապետն իրավացի է՝ Հարությունյանի փաստաբանները կարող են դիմել ազգային և միջազգային դատական ատյաններին՝ արդարությունը վերականգնելու պահանջով: Գործադիր իշխանության ղեկավարը չպիտի հրահանգի դատավորներին, թե ինչ որոշում նրանք ընդունեն՝ հակառակ դեպքում շարունակվելու է հեղափոխությունից առաջ ընդունված պրակտիկան: Սրանք են կանոնները, որոնք անձամբ ինձ համար ընդունելի են: Բայց կան մարդիկ, որոնք չեն ուզում խաղալ կանոններով, և եթե դա անում են ի վնաս իրենց, զոհաբերելով սեփական հարմարավետությունը, դա հարգանքի է արժանի: Նման մարդկանց ելույթները կարող են լինել երկար և խճճված, մտքերը՝ «չսանրված», քննադատական փաստարկները՝ մշուշոտ: Բայց նորմայից նման շեղումները, երբ դրանք թելադրված են ազնիվ մղումներով, ի վերջո, նպաստում են նորմայի հաստատմանը: Այդ միտքը միայն առաջին հայացքից է հակասական թվում. իրականում, եթե ծայրահեղ նոնկոֆորմիզմի մեջ չկա կեղծիք, չկա երեսպաշտություն ու թաքուն հաշվարկ, ապա այն մի կողմից՝ սթափեցնում է, դարձնում մեզ ավելի զգոն, մյուս կողմից՝ ընդլայնում է մեր մտահորիզոնը: Իսկ չէ՞ որ «նորմը» մեր հասարակության համար պետք է լինի լայնախոհությունը, անսովոր մտքերի և երևույթների «մարսումը»: Այստեղ եմ ես տեսնում Շանթ Հարությունյանի առաքելությունը: «Դասական» քաղաքականության մեջ, առավել ևս՝ պետական համակարգում, նման մարդիկ գործառույթներ չունեն: Բայց նրանց առաքելությունը թերևս ավելի բարձր է՝ իրենց հախուռն մտքերով դիմել մեր ոչ թե բանականությանը, այլ խղճին, ստիպել մտածել ընդունված կաղապարներից դուրս: Թե որքանով է դա մեզ մոտ ստացվում՝ այլ հարց է: Հուսամ՝ Շանթը մոտ ժամանակներս այս կամ այն կերպ դուրս կգա և իր՝ յուրահատուկ ձևով կնպաստի մեր առաջընթացին»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am