Բանակի մատակարարը` Վլադիմիր Գասպարյանի ապրած առանձնատան մասին. aravot.am

Aravot.am-ը աղմուկ հանած առանձնատան սեփականատեր Աղասի Դանիելյանից հետաքրքրվեց` ինչու ավելի վաղ չէր բարձրաձայնում, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այժմ բնակվում է իր առանձնատանը, եւ իրեն չեն վճարել խոստացված 900 մլն դրամ գումարը: «Իսկ ո՞վ ասաց, որ հիմա եմ բարձրաձայնում, ես միշտ էլ բարձրաձայնել եմ այդ մասին, ուղղակի այն ժամանակ ձայնս տեղ չէր հասնում, իսկ հիմա հասնում է»,- ասաց Դանիելյանը: Մեր դիտարկմանը, որ ինքը եղել է բանակի մատակարարներից մեկը, իսկ նման հնարավորություն ունեին միայն արտոնյալները, այդ ինչպե՞ս չի կարողացել իր խնդրի մասին տեղեկացնել «վերեւներին», Աղասի Դանիելյանը պատասխանեց. «Ես վաղուց բանակի մատակարար չեմ, եւ երբեք էլ արտոնյալ կարգավիճակում չեմ եղել: Ես 3 տարի է, նույն բիզնեսով եմ զբաղվում, ինչով զբաղվել եմ` եւ նախորդ հասարակարգի ժամանակ, եւ հիմա»: Ինչ վերաբերում է բանակի մատակարար լինելու արտոնության` ոչ ամեն մեկին տրվելուն, մեր զրուցակիցը այս կերպ մեկնաբանեց. «Քանի որ էլեկտրոնային է դարձել, այդքան ազդեցություն չեն կարող ունենալ, առանձնապես բարդություն չի ներկայացնում, հաղթելը հեշտ է»: Մեր զրույցի ժամանակ 2012թ. բանակին մատակարարված գոմեշի մսի աղմկահարույց պատմությանն էլ անդրադարձ եղավ, որի առիթով քրեական գործ էր հարուցվել: «Ես գոմեշի մսի պատմության հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել»,-շտապեց հավաստիացնել Աղասի Դանիելյանը: Կրկին դառնալով առանձնատան գործին, նա ասաց. «Ես բոլոր դատական ատյաններով այս հարցն անցկացրել եմ, ոստիկանության իմ մերժումների համար 3 ատյաններով նորից պայքարել եմ, միշտ գրել եմ բոլոր նախագահներին, վարչապետներին, դատական 2 քաղգործ եմ ունեցել, երեք ատյաններով անցել եմ…»:  

դիտվել է 110 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am