Պար ես մտել,պիտի շորորաս

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հանդիպման կանխատեսումներն ու արձագանքները, ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, գերազանցեցին բուն հանդիպումը: Սա, կարելի է ասել, նորմալ է, միշտ էլ նման հանդիպումներից առաջ լինում են գերչափազանցված կանխատեսումներ, իսկ հանդիպումից հետո նույնատիպ մեկնաբանություններ: Ընդ որում՝ չափազանցվածությունն ընդգրկում է բոլոր ճամբարները՝ եւ՛ գովերգողների, եւ՛ քննադատողների: Մյուս կողմից, չենք կարող համարել նաեւ, որ տեղի է ունեցել հերթական ոչինչ չտվող հանդիպումը, քանի որ իսկապես էլ ժամանակն էր ճշտել մի շարք օրակարգային հարցեր, այդ հարցերը բոլորովին էլ չէին վերաբերում հայ-ռուսական արմատական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը: Այս հարաբերությունները շարունակվելու էին նույն միտումներով եւ նույն տրամաբանության մեջ՝ անկախ հեղափոխությունից: Պատահական չէ, որ, օրինակ, ռազմական մատակարարումների առումով վարչապետը նշում է, որ այն ընթանալու է բնականոն հունով: Այս հանդիպման խնդիրն այլ էր: Նախ՝ նախորդ երկու հանդիպումներում վարչապետ Փաշինյանը շարունակաբար շեշտում էր Հայաստանի սուվերենությունը՝ փոխկապակցված հայ-ռուսական դաշնակցության հետ: Այս հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նույնպիսի շեշտադրություն: Սակայն մինչ հանդիպումը տեղի ունեցած տեղեկատվական ճնշումները հայկական կողմի վրա, կարծես թե, տրամադրություններ շոշափող գործառույթ ունեին: Միաժամանակ ցանկացած նման մակարդակի հանդիպումից առաջ տեղի են ունենում, այսպես ասած, տեղեկատվական արշավներ եւ ուժի ցուցադրություն: Դժվար է ասել, արդյո՞ք դա իրականացվում է Կրեմլի ցուցումով, թե՞ նրա լուռ համաձայնությամբ, սակայն դրանից երեւույթի բովանդակությունը չի փոխվում: Սակայն, ինչպես ցույց տվեցին հանդիպման ընթացքն ու հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, հայկական կողմը նախ՝ բավարար երաշխիքներ է հերթական անգամ ներկայացրել Ռուսաստանին՝ հետագա համագործակցության շարունակության սերտացման եւ տեսլականի վերաբերյալ, ռուսական կողմն էլ իր հերթին կրկին համոզվել է Հայաստանի անկեղծության մեջ: Սակայն, սա չի նշանակում է, թե առաջիկայում Ռուսաստանը այլեւս խուսափելու է Փաշինյանի կառավարությանը կամ ներկայիս իշխանությանը, այսպես ասած, մանր ստուգողական հարվածներ հասցնել: Չի նշանակում նաեւ, որ Հայաստանը պետք է հրաժարվի շարունակաբար իր սուվերենությունը հիշեցնել: Իրականում այս գործընթացները աշխարհաքաղաքական իմաստով շարունակական պրակտիկաներ են, որոնք իրականացվում են միջպետական հարաբերություններին զուգահեռ: Սա առավել քան նորմալ է, թեկուզ եւ տհաճ, սակայն նորմալ, որովհետեւ Ռուսաստանը որպես կայսրություն կամ կայսերական հավակնություններ ունեցող երկիր, շարունակելու է առնվազն ինքն իր համար գծել ազդեցության սահմաններ: Ուզենք թե չուզենք, մենք գտնվում ենք այդ սահմաններից ներս, եւ մեր կամ ցանկացած իշխանության խնդիրն է հնարավորինս արդյունավետ կերպով իրացնել սուվերենության մեր չափաբաժինը: Այս տեսանկյունից ընդամենը կարող ենք ասել, որ ՀՀ եւ ՌԴ ղեկավարների հանդիպումը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են վերահսկելիության սահմաններում, որ այս հարաբերություններում ֆորս-մաժորները ամենամոտ ապագայում բացառված են: Բացի այս, ինչ-որ իմաստով Փաշինյանը քարտ բլանշ ստացավ ռուսական եւ ռուսական ծագմամբ մի շարք խոշոր կազմակերպությունների նկատմամբ՝ օրինակ «Հարավկովկասյան երկաթուղու» եւ «Գազպրոմ Արմենիայի»: Վերջինիս պարագայում նման քարտ բլանշ է Պուտինի «զարմանքը» Հայաստանում գազի գնի վերաբերյալ: Սակայն սա համարել զուտ հայկական դիվանագիտության հաղթանակ, նույնպես տեղին չէ, քանի որ «Գազպրոմի» նման տնտեսական գիգանտի հետ Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը եւս երբեմն-երբեմն ունենում է խնդիրներ, սակայն սա այլ քննարկման թեմա է: Վերջապես, եթե ընդհանուր առմամբ ամփոփենք հանդիպման էմոցիոնալ կողմերը, ապա կարող ենք նշել, որ Հայաստանը վերջնականապես սկսել է ձեւակերպել իր մոտեցումները իր դաշնակցի նկատմամբ, այդ մոտեցումները կարող ենք անգամ բնութագրել կոշտ՝ որոշակի շրջանակների կողմից, սակայն սուվերենության սահմանները չնեղացնելու տեսանկյունից տարբերակների ընտրությունն այնքան էլ մեծ չէ, ուստի, ինչպես ասում է ժողորդական ասացվածքը, «պար ես մտել, պիտի շորորաս»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել Փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ տուժած կա Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ 208 մլն դոլարի հավելյալ բեռ պետյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում․ «Հետք» Պայթյուն-փլուզում՝ Երևանի Ջրվեժ թաղամասում. կա վիրավոր, վնասվել են 8 ավտոմեքենաներ Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ» ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել 100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am