Կիմ Չեն Ինը օգնություն կխնդրի

ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն տեղեկացրել է,որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մտադիր է օգնություն խնդրել Ռուսաստանից՝ իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների թուլացման համար: Կիմ Չեն Ինը նշել է համաշխարհային հարթակում Մոսկվայի դերն ու ազդեցությունը,ասել է նա: Բացի այդ, Մատվիենկոն նշել է, որ Փհենյանում հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ վերջինը «կոռեկտ» է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին: Հյուսիսային Կորեայի առաջնորդը Մոսկվա կմեկնի մինչև տարեվերջ: