Շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց ռուսաստանաբնակ գործարարների հետ:«Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գործարարների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ այնքան էլ հարթ չի անցել, քանի որ հավաքվածները հիմնականում նախկին իշխանության հետ տարբեր թելերով կապված գործարարներ են, որոնք իրենց համարավետ չեն զգում նոր իշխանության օրոք: Նրանցից շատերը դիտորդի նման նստել են, միմյանց հետ SMS հաղորդագրություններով շփվել ու հյուրի պես էլ հեռացել են: Որոշ մասն էլ իրար հետ զրուցելիս ասել են, որ այլեւս Հայաստանում 1 ռուբլի էլ չեն ներդնի, քանի որ չեն վստահում նոր կառավարությանը, որի մտածողությունը լոզունգային է ու շարժվում է մարդաորսի տրամաբանությամբ: Հետեւաբար, որեւէ մեկը չի ցանկանում ավելորդ գլխացավանք ունենալ, ճաղավանդակների հետեւում հայտնվելու հեռանկարի գնով ներդրումներ կատարել:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը