Իրանը հաջողությամբ փորձարկել է «Բավար-373» հակահրթիռային պաշտպանության համակարգը

« Իրանը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության «Բավար-373» հակահրթիռային պաշտպանության համակարգը: «Բավար-373»-ը հաջողությամբ անցել է բալիստիկ հրթիռների ոչնչացման փորձարկումները: Նա նշել է, որ իրանական «Բավար-373» համակարգը «ավելի հզոր եւ հուսալի է», քան 2016 թվականին Ռուսաստանից ձեռք բերված C-300-ը: «Բավար-373»-ը իրանցիների «զավակն» է եւ երկիրը նրա բոլոր մասերին հասանելիություն ունի: Սա ամենամեծ առավելությունն է, որ «Բավար-373»-ն ունի С-300-ի նկատմամբ», - այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում ասել է Մահմուդ Էբրահիմինեջադը: