Միացրել ենք «ինքնաոչնչացման բնազդը»

Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի ներսում առկա խնդիրների ու վիճահարույց հարցերի, Ղարաբաղի գլխին կուտակված ամպերի և այլ գործընթացների ֆոնին շատ վատ է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը դառնում է, մեղմ ասած, ոչ այնքան դրական աուրա պարունակող միջոցառում: Բայց ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումների և ձեռքբերված համաձայնությունների համեմատ հայ-ռուսական օրակարգը խղճուկ և անհասկանալի տեսք ունի: Մոսկվան ու Բաքուն ռազմավարական հարցեր են քննարկում ու որոշումներ կայացնում, իսկ Երևան-Մոսկվա գծի մեջ հնչում են մեղադրանքներ, կսմիթներ, շուլուխչիություն ու քծնանքի միջոցով դրությունը փրկելու անհույս ձայներ: Մոսկվան կոշտ «մեսիջներ» է հղում, իսկ Երևանը ներսում ձգտում է պահել հեղափոխական պաթոսը: Թե ուր կհասցնի մեզ այս ամենը, կերևա շատ շուտով: Մեղավորներ դրսում չարժե փնտրել: Մեղավորը մենք ենք՝ հպարտ քաղաքացիներս, որ միացրել ենք «ինքնաոչնչացման բնազդը» և հետևողականորեն գնում ենք դեպի «Երջանիկ Հայաստան»: Աշխարհում շատ քիչ ազգեր ու պետություններ կան, որոնք իրենց ներքին կոդի մեջ ունեն «ինքնաոչնչացման բնազդ»: Ավելի ճիշտ՝ չկան: Նրանք, որոնք ունեին այդ բնազդից, արդեն չկան քարտեզի վրա: Մնացել ենք միայն մենք: Երևի՝ էլի մեկ-երկուսը: Մենք մեր պատմության մեջ բազմիցս միացրել ենք «ինքնաոչնչացման բնազդը» և արձանագրել «փայլուն» արդյունքներ՝ պետականության կորստի տեսքով: Վերջին անգամ դա եղավ 1920-ին: Թվում էր, թե 1991-ին ձեռքբերած անկախությունը և հատկապես Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը բուժել են մեր ներքին հիվանդությունն ու իսպառ արմատախիլ արել «ինքնաոչնչացման բնազդը»: Սակայն ավա՜ղ... Հիմա ամեն ինչ կարող է կրկնվել, բայց արդեն վերակենդանացման երկրորդ շանսը չի լինի: Եթե նախորդ դարասկզբին հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ 70 տարի ինկուբատորի մեջ մնացինք, որպեսզի այսօր անկախ պետություն ունենայինք, ապա հիմա այդ ինկուբատորը չկա: Եթե կա էլ, ապա լրիվ այլ պայմաններով: Հայաստանը կարող է շատ լուրջ համակարգային հարված ստանալ, քանզի «ինքնաոչնչացման բնազդը» գերակայում է «անվտանգության բնազդին», անձնականը՝ պետականին, ձևը՝ բովանդակությանը, հիվանդագին մտածողությունը՝ բանականին, ծաղրածույությունը՝ լրջությանը, կոմպլեքսները՝ ռացիոնալիզմին, շոուները՝ պետական կառավարմանը: Պետությունը համակարգային հարվածներից զերծ պահելու միակ ձևը «ինքնաոչնչացման բնազդից» հրաժարվելն է: Կկարողանա՞նք: Անդրանիկ Թևանյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am