«Դուք ձեր դարդը լացեք». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ակցիայի ժամանակ անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ՀՀԿ-ականների հնչեցրած գնահատականներին: «Մի շաբաթ առաջ գուժում էին՝ վայ, էս ի՞նչ եղան հայ-ռուսական հարաբերությունները, տապալվեցին: Էսօր ես պատասխանատու ասում եմ՝ երրորդ հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, ավելի վստահելի, քան հենց այսօր: Հասկացել են, որ ըտենց ա, հիմա էլ գուժում են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են զոհվել, լացում են առավոտից իրիկուն: Դուք ձեր դարդը լացեք, մենք մեր արտաքին հարաբերությունների հարցերը կլուծենք: Եթե դուք լացելու բան ունեք, պետք չէ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա լացել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: