«Սըʹթափվեք, գժուկներ, սըʹթափվեք». Նիկոլ Փաշինյանը դիմում է հանրապետականների դուռը գնացած թեկնածուներին

Այս ընտրություններում խնդիրն ամենևին էլ այն չէ՝ Հայկ Մարությանը ընտրվելո՞ւ է Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ: Այս մասին  սեպտեմբերի 10-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շնորհավորելով բոլորին ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ՝ ասաց. «Հուսով եմ՝ լավ տարամադրությամբ եք: Դուխներդ տեղն ա՞ կարեւորը, դուխներդ։ Էդ ամենկարեւորն ա»։ Իսկ այս ընտրությունները, ըստ վարչապետի, չափազանց կարեւոր են, որովհետեւ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո: Ինչպես հայտարարեց՝ այս ընտրությունները որոշելու են ոչ միայն Երևանի քաղաքապետի հարցն, այլև վերջնականորեն լռեցնելու են թալանչիներին, որ նրանք այլևս չհամարձակվեն իրենց ծակերից դուրս գալ: «Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության առաջամարտիկներ, պաշտպաններ, ու գիտե՞ք ինչ է տեղի ունենում՝ այսօր գնացել են՝ խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա՝ տղերք, կլինի՝ դուք այս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ այնպես կանենք, որ հաղթենք, այնպես կանենք, խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի հետո էլ պատգամավորական մանդատ ունենաք: Այո, կան այնպիսի ուժեր, որ հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ. այդպես է չէ՞ ամենուժեղ հեղափոխականները նրանք են, ովքեր հեղափոխությունից մի շաբաթ անց ասում են՝ մենք արինք հեղափոխությունն, այնինչ մինչև այդ Սերժին էին պաշտպանում: Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը հանրապետական ընտրակեղծարարներն են, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրությունների՞ն: Չի ստացվի, սըʹթափվեք, գժուկներ, սըʹթափվեք»,- եզրափակեց նա:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am