«Ժառանգության» թիրախը

Երևանի քաղաքապետի «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ին կայացած նախընտրական քարոզարշավի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավից և սեպտեմբերի 23-ին նախանշված Երևանի ավագանու ընտրություններից հետո իշխանութունը կանցնի ժողովրդին, և որ «Ժառանգություն» կուսակցությունը հուսով է, որ Երևանի բնակչությունն իր կողքին կլինի։ «Եթե ես, որպես քաղաքապետի թեկնածու, երևանցիների մեծամասնության վստահությանն արժանանամ, պատիվ կհամարեմ դառնալ մայրաքաղաքի հասարակական ծառայողներից մեկը, որը պաշտոնում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ավագանու հետ միասին որոշումներ կկայացնի՝ ելնելով բացառապես Երևանի բնակիչների, շահագրգիռ կողմերի ու մասնագետների դիրքորոշումից», - վստահեցրել է քաղաքական գործիչը։ Նա նշել է,որ երևանցիները պետք է որոշեն, թե որ թիմն է ի վիճակի կատարել իր խոստոմները ներդրումների, բյուջեի ավելացման, Հայաստանի ու սփյուռքի ներուժի միավորման վերաբերյալ՝ ի շահ մայրաքաղաքի: «Ժառանգություն» կուսակցության անդամ Սոնա Մալխասյանն իր հերթին հայտարարել է, որ իրենց թիմը պայքարելու է այն բանի համար, որ Երևանը խելացի դառնա ու տեխնոլոգիապես բարձր լինի։ «Կուսակցությունը մտադիր է կրկնապատկել Երևանում կանաչ տարածքներն ու Հայաստանի մայրաքաղաքը վերածել Արևմուտքի Սիլիկոնային հովտի։ Երևանը պետք է դառնա փոքր ու միջին բիզնեսի քաղաք, որտեղ զարգանում են էկոլոգիապես մաքուր, բարձր տեխնոլոգիական արտադրությունը, արևային էներգետիկան, թափոնների վերամշակումը», - նշել է նա։ «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ «Ժառանգությունը» ոչ միայն առանձնահատուկ ծրագրային մոտեցումներ ունի, այլ նաեւ առանձնահատուկ հետագիծ: Մարտիրոսյանը, խոսելով իրենց կուսակցության նախընտրական ծրագրի մասին, շեշտեց, որ «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է Հայաստանում, որ հանդիսանում է Եվրոպայի իշխող՝ ժողովրդական կուսակցության անդամ. «Մենք գիտենք այդ ֆոնդերի տեղը, այդ անձանց գիտենք, այդ գործիքակազմը կա, որով կարող ենք բազմաթիվ գրանտային ծրագրեր բերել Երեւանի զարգացման համար: Ժառանգությունը բերելու է ցածր տոկոսադրույքներով բազմաթիվ վարկեր: Որպես ՏԻՄ մարմին մենք այդ լիազորություններն ունենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին իրենց սեղանին դրված է 1 միլիարդ դոլարի աշխատանք պահանջող ծրագիր, որը պետք է իրագործվի համատեղ ջանքերով. «Մենք երկարաժամկետ ծրագրերի կողմնակից ենք: «Ժառագությունն» ապահովելու է, որ չլինի կուսակցականացված կառավարում, այլ ընդհանուր: Մենք հնարավորություն ունենք բոլոր տեսակի խնդիրները քայլ առ քայլ լուծել: Մեր թիրախն է լինելու տրանսպորտային համակարգը: Մետրոյի նվազագույնը մի կայարան պետք է կառուցվի «Ժառանգության»՝ Երեւանի կառավարման ընթացքում: Ավելին կկարողանանք՝ ավելի լավ, բայց որոշ կայարաններում պարտադիր են ալտերնատիվ մուտքերը: Մեր ծրագրային կետերը շատ են, հիմա ներկայացնելու ժամանակը՝ քիչ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am