Վրաստանի վարչապետը շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկել, մենք այն պաշտպանում ենք. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու երկրների կառավարությունների միջեւ բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին եւ հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի′ պարոն վարչապետ, զանգվածային լրատվության միջոցների հարգարժա′ն ներկայացուցիչներ, տիկնա′յք եւ պարոնայք, Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Այսօր մենք շատ կարեւոր խոսակցություն ունեցանք եւ մեր բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավական ամբիցիոզ խնդիրներ ձեւակերպեցինք: Իհարկե, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, եւ մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին եւ այն էմոցիոնալ մակարդակին, որ հիմա գոյություն ունի մեր ժողովուրդների միջեւ: Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, եւ շարունակելու են պարբերական բնույթ կրել: Մենք քննարկել ենք մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ տրանսպորտային հարցեր, տնտեսական եւ քաղաքական փոխգործակցության հարցեր: Կարծում եմ, որ իսկապես ամենակարեւոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով մենք նոր խթան կհաղորդենք մեր քաղաքական, հումանիտար եւ տնտեսական հարաբերություններին: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, եւ մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձեւակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առեւտուրը, առեւտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ եւ հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը: Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, եւ այդ հանձնաժողովի առաջ կդրվի կոնկրետ խնդիր, եւ մինչեւ այդ էլ մեր կառավարությունների առաջ այդ խնդիրը կդրվի՝ ձեւավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաեւ հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար: Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական եւ ավելի ջերմ է դառնում, եւ մեր կառավարությունների անդամների միջեւ հաստատվում, ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարեւոր չէ երկրների հարաբերություններում: Այս տեմպը պետք է անպայման շարունակել եւ վստահ քայլելով գնալ առաջ»: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե. «Պարո′ն վարչապետ, տիկնա′յք եւ պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է լինել բարեկամ երկրում առաջին պաշտոնական այցով՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակով: Նախ եւ առաջ ուզում եմ ողջունել եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մեր երկրներն աչքի են ընկնում իրեն հյուրընկալությամբ, եւ դրա հստակ ապացույցն այս օրն է: Այս տարի եւ՛ Վրաստանը, եւ՛ Հայաստանը նշում են Անկախության հռչակման 100-ամյակը: 100 տարի առաջ վրացիները եւ հայերը, չնայած բազմաթիվ դժվարություններին եւ մարտահրավերներին, դրսեւորեցին մարտունակություն եւ զարգացման ժողովրդավարական ուղղության նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտեցին: Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը, եւ այդ օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն եմ փոխանցում: Անկախության վերականգնումից հետո համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել մեր երկրների միջեւ: Խորհրդանշական է, որ երկիրը նոր կառավարական կազմով հնարավորություն է ստանում այդ կատարված աշխատանքներն ամփոփել: Հավատում եմ, որ մեր միջեւ հարաբերություններն էլ ավելի կխորանան տարբեր ուղղություններով, եւ մեր ակտիվ այցերը դրա նախադրյալն են: Այսօրվա հանդիպմանը ես եւ իմ գործընկերը քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները եւ ընդգծեցինք ինտենսիվ քաղաքական հարաբերությունների մեր ձգտումը: Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր եւ համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով: Մենք աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովին, որը կքննարկի նախագծեր եւ կարեւոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մեր հարաբերություններն էլ ավելի խորացնել առեւտրատնտեսական ուղղությամբ: Միեւնույն ժամանակ խոսել ենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի եւ այն նշանակալի հաջողությունների մասին, որ ունի Վրաստանն այդ ուղղությամբ: Եվ միեւնույն ժամանակ ողջունում ենք Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների ակտիվացումը: Պայմանավորվեցինք պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան եւ միեւնույն ժամանակ աջակցել ոլորտային նեղ հանդիպումների անցկացմանը: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը եւ պատրաստակամություն հայտնում հետագա արդյունավետ համագործակցության համար»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել Փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ տուժած կա Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ 208 մլն դոլարի հավելյալ բեռ պետյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում․ «Հետք» Պայթյուն-փլուզում՝ Երևանի Ջրվեժ թաղամասում. կա վիրավոր, վնասվել են 8 ավտոմեքենաներ Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ» ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել 100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am