ԲՈԿ նախագահ. «Եթե օրենքն ամբողջ խստությամբ կիրառենք խորհուրդների վրա, ապա 60-ից 1-2-ը կմնա». aravot.am

«Այս ամիսներին փորձել եմ ուսումնասիրել մասնագիտական խորհուրդներում տիրող վիճակը, բարձրացված բոլոր խնդիրներն այն մասին, որ կան կոռուպցիոն սխեմաներ, գործընթացներ, երբ որակը չի վերահսկվում, տիրում են կամայական պրոցեսներ: Ցավոք, եկել եմ այն եզրակացության, որ այդ հարցերի մեծ մասն իրականություն է: Այժմ ԲՈԿ-ում կա 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձեւավորվել է կարգի խախտումով, մինչդեռ գոյություն ունի կառավարության կողմից հաստատված կանոնակարգ, թե ինչպես պետք է ԲՈԿ-ի գործընթացները տեղի ունենան, եւ նրա դրույթների մեջ սահմանված չափանիշները, որոնց պետք է բավարարեն գիտնականները, որպեսզի ընտրվեն մասնագիտական խորհուրդներում»,- սեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը: Նա ասաց, որ վերը նշված պատճառներից ելնելով` ինքը սեպտեմբերի սկզբին ստիպված է եղել դադարեցնել մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանության ընդունելու գործընթացը` մինչեւ հստակ պատկեր ունենալը, թե որ մասնագիտական խորհուրդն ինչ չափով չի համապատասխանում իրականությանը: «Վիճակն այնպիսին է, որ եթե մենք օրենքն ամբողջ խստությամբ կիրառենք խորհուրդների վրա, ապա միգուցե մեկ կամ երկու մասնագիտական խորհուրդ մնա, որը կբերի գիտական աստիճանաշնորհման համակարգի կոլապսի: Դրա համար ստիպված եղանք մեղմացուցիչ լուծում գտնել: Եվս երկու շաբաթ կհետաձգվի ատենախոսությունների պաշտպանության ընդունելու կարանտինը, որի ընթացքում ավելի մանրակրկիտ հետազոտության արդյունքում կորոշենք, թե որ խորհուրդներն են բուժման ենթակա եւ որոնք` ոչ ու գլոբալ փոփոխության ենթակա»,-ընդգծեց ԲՈԿ նախագահը: ԲՈԿ նախագահը հավելեց, որ բազմաթիվ աղմկահարույց դեպքերը, որոնց մասին լսել ենք նախկինում, հենց նման բաների արդյունքում են տեղի ունեցել. «Երբ մասնագիտական խորհրդում ընդգրկում ես մի մարդու, որն իրավունք չուներ, բայց նրա կողքին կան եւս 2-3 արժանիներ, որոնք նույնպես չեն համապատասխանում չափանիշներին, սակայն նրանց չես ընդգրկում, ու այստեղ հարց է առաջանում, թե ինչու այդպես տեղի ունեցավ»: Գոգյանի ձեւակերպմամբ, տվյալ պարագայում կամայականության պահ կա, երբ ասում են, դու չես բավարարում չափանիշներին, քեզ չենք ընդունում, բայց մյուսը չի բավարարում` ընդգրկում են խորհրդի կազմում, այն դարձնելով ավելի կառավարելի: Մանրամասները՝ aravot.am-ում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am