Խաչիկ Ասրյան. Հայաստան աշխարհի անվտանգությանհիմնասյուները բացառապես երկուսն են՝ հայոց ազգային բանակ և ՀԱՊԿ

Հայտարարություն
Հինավուրց և քրիստոնյա հայ ազգը հազարամյակներ շարունակ ապրել
և արարել է ինչպես քրիստոնեական հավատքի, մայրենի լեզվի, մշակույթի,
հոգու և ոգու անկոտրում ուժի անսասան պահպանման, այնպես էլ իր ազնիվ,
հավատարիմ և պատվախնդիր տեսակի շնորհիվ:
21-րդդարը, մինչևհիմաևայսուհետ, լիէԵրկիրմոլորակումտեղի
ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններով, այն է՝ արևի
տակ տեղ ունենալու և ապրելու համար կենսական պատերազմների մղում,
հին պետությունների ոչնչացում և նորերի ստեղծում, համաշխարհային
տնտեսական ճգնաժամեր և այսպես շարունակ։ Եվ, բնականաբար, արևի
տակ տեղ են ունենում այն ազգերը, որոնց ժողովուրդը միասնական է,
հավատավոր, ազնիվ և պատվախնդիր ինչպես իրենց ներքին խնդիրները
միասնաբար լուծելու ունակությամբ, այնպես էլ իրենց արտաքին
հարաբերություններն իրենց ազգային և պետական շահի շուրջ իմաստուն
ձևով կառուցելու հեռատեսությամբ:
Իսկ այսօր ո՞րն է արևի տակ ապրող յուրաքանչյուր հայ քաղաքացու ի
վերուստ տրված առաքելությունը. իհարկե՛, ինչպես հայոց ազգային բանակի
անընդհատ հզորացման գործում իր ամենօրյա ներդրումն ունենալը, այնպես
էլ իր, իր ընտանիքի, հայ ազգի և հայկական ողջ բարձրավանդակի արտաքին
անվտանգության պաշտպանությունը՝ հատկապես հայ ազգի ոխերիմ
թշնամիներից՝ հորինված Ադրբեջանից և Թուրքիայից:
Բնականաբար,ՀայաստանիՀանրապետությանարտաքին
անվտանգության պաշտպանության գլխավոր իրականացնողն ու
երաշխավորը Հայաստանի նախկին, ներկա և ապագա իշխանություններն
են:
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում հիմա:
Ցավոք սրտի, ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին, այնպես
էլ ներկա իշխանությունը, որի մեջ ևս քիչ չեն քաղաքական, պետական
ավանտյուրիստները, արկածախնդիրները, Հայաստանը գիտակցաբար
կործանողները, Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ասել է թե՝
արտաքին անվտանգությունը, շարունակում է ամբողջությամբ կառուցել «և՛-
և՛»-ի սկզբունքով, որն, ինձ համար, ուղղակի անթույլատրելի է: Ինչո՞ւ է
անթույլատրելի: Որովհետև, ի վերուստ տրված հայկակական
բարձրավանդակում բնակվող հայերիս համար, Հայաստանի և՛ արևելքից, և՛
արևմուտքից՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ունենք դարավոր թշնամիներ:
Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս
Հայաստանի Հանրապետության իշխանության, պարտադիր պետք է որդեգրի
ոչ թե «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը՝ մեկ ոտքով Ռուսաստան, մեկ
ոտքով Արևմուտք, այլ բացառապես համագործակցի հայ ժողովրդի
ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության
հետ:
Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս դաժան
ժամանակաշրջանում, որտեղ, կրկնում եմ, գրեթե ամենուր պատերազմական
գործողություններ են և ազգեր ու ժողովուրդներ են կործանվում, Հայաստանը
չի կարող միաժամանակ ու հավասարապես եղբայրություն կամ դաշնակից
1
բարեկամություն անել երկու գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության
և Արևմուտքի հետ: Այսինքն՝ Հայաստանը պետք է բացառի իր արտաքին «և՛-
և՛»-ի քաղաքականությունը, որովհետև «և՛-և՛»-ի քաղաքականությունն է, որ
Հայաստանը կտանի կործանման: Հայաստանն իր արտաքին
քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի ռազմավարական
գործընկեր, քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի
Դաշնության հետ միասին՝ միաժամանակ անսասան պահելով հարևան
պետությունների՝ Իրանի Իսլամական և Վրաստանի Հանրապետությունների
հետ բարեկամական հարաբերությունները:
Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր
ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ հայերիս ի
վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն և
անվտանգություն ապահովելը բացառապես կախված է ինչպես անընդհատ
հզորացող հայոց ազգային բանակից, այնպես էլ Հայաստանի և
Ռուսաստանի՝ հատկապես Ռուսաստանի կողմից հիմնադրված
ռազմաքաղաքական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպության (ՀԱՊԿ) հետ ազնիվ, հավատարիմ ու բարեկամական
հարաբերություններից:
Ավելին՝«ՀայոցԱրծիվներ.ՄիասնականՀայաստան»կուսակցությունն
անհնարինը դարձնելու է հնարավոր՝ բացառապես նպաստելով ինչպես հայոց
ազգային բանակի անընդհատ հզորացմանը, հայ-ռուս ժողովուրդների
բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու Հայաստանի և Ռուսաստանի
ռազմաքաղաքական համագործակցության կատարելիությանը, այնպես էլ
ՀԱՊԿ ընտանիքում Հայաստանի Հանրապետության հեղինակության
անընդհատ բարձրացմանն ու Հայաստանի միջոցով Երկիր մոլորակի
պետությունների համար ՀԱՊԿ-ի կարևորագույն դերի անհրաժեշտության
քարոզչության իրականացմանը:
Ինձ համար տարօրինակ է, որ Հայաստանում, հայ հասարակության մեջ,
դեռ կան խմբեր, որոնք պաշտպանում և երկրպագում են ոչ միայն
Արևմուտքի այլասերված ազատություններն ու բարքերը, այլ նաև փորձում են
Հայաստանում հող նախապատրաստել, իբրև արդարության և
խաղաղության պաշտպաններ, իսկ իրականում՝ Երկիր մոլորակում բնակվող
անկախ և ինքնուրույն պետությունների համար թշնամի և կործանիչ,
Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք կոչվող ՆԱՏՕ-ի համար:
Ուզում եմ միանգամից հիասթափեցնել ՆԱՏՕ-ի համար Հայաստանում
ոտնատեղ փնտրող, Արևմուտքի այլասերված բարքերը իրենց մեջ կրող
հայրենադավներին. բացառվում է, որ Հայաստանի Հանրապետությունն, իր
ռազմաքաղաքական և տնտեսական գործունեության համար կենսական
ընտանիք հանդիսացող, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին երբևէ փոխարինի ՆԱՏՕ-ով կամ
Եվրամիությամբ:
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և
տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն լինելու է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև:
Ամփոփելով միտքս՝ հայտարարում եմ. Հայաստան աշխարհի
անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝ հայոց ազգային
բանակ և ՀԱՊԿ:
Խաչիկ Մայիսի
Ասրյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am