«Փաշինյանի հայտարարությանը պատասխանել է Ադրբեջանը»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի հայտարարությանը պատասխանել է Ադրբեջանը․ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակվելուց հետո երկար ժամանակ ադրբեջանական կողմը փորձում էր նրան ներկայացնել, որպես Արցախից հող հանձնող ղեկավարի, ում տրամադրվածությունը տարբերվում էր նախորդ իշխանություններից։ Սակայն Մոսկվա քաղաքում՝ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ինքը ապագայում Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս։ Այս հայտարարությամբ ևս մեկ անգամ հասկացնելով, որ տարածքներ զիջելու մասին խոսակցությունները անիմաստ են, քանի որ, ըստ Փաշինյանի, «տարածքների համատեքստում ցանկացած զիջում կդիտարկվի, որպես թուլություն»։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը փորձեց պատասխանել Փաշինյանի այդ հայտարարությանը, քանի որ իրենց թեթև ձեռքով է, նաև, տարածվել Փաշինյանի մասին նման հոդվածները։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որում գրված է․ «Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղը, որպես Հայաստանի տարածք համարելը անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և հարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդավորված բանակցային գործընթացին»»։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am