Ով է Կադաստրի կոմիտեի նորանշանակ գլխավոր քարտուղարը

Հայտարարված մրցութի արդյունքով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ժամկետային աշխատաքային պայմանագիր է կնքվել Գոհար Գրիգորյանի հետ։ Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցել է ևս երկու թեկնածու։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Գոհար Գրիգորանը ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալն էր։ Մասնագիտությամբ պատմաբան է։ Անկուսակցական է։ 2004 թվականից աշխատել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնում, 2009 թվականից՝ ՀՀ մշակույթի նախարարությունում։ Սեպտեմբերի 10-ի աշխատանքային խորհրդակցությանը ներկայացնելով թիմի նոր անդամին, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այս ոլորտում աշխատանքի էական բարելավման հույս հայտնեց, իսկ Գրիգորյանը՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված աշխատանքի, որի արդյունքը լինելու է համակարգի դինամիկ զարգացումը։