Ոլորտում իրականացվող քաղաքականությունն արդյունավետ չէ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ որոշվեց փակել գործարար Ռուբեն Վարդանյանի համահեղինակած Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը: Ինչպես ասաց՝ ունենք կրկնօրինակում և ոլորտում իրականացվող քաղաքականությունն արդյունավետ չէ: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հիմնական նպատակը, ըստ նախարարի, այն էր, որ այն մեծ հաշվով պետք էր դիտարկել ամբողջ կառավարության գործառույթի ներքո: «Եթե ուշադիր եք եղել, թե ինչ լիազորություններով է օժտված, այդ թվում՝ ստրատեգիական ուղղվածության հետազոտություններ իրականացնելու և առաջարկներ ներկայացնելու, սա վերապահված է մի շարք գերատեսչությունների: Բացի դա, պետություն-մասնավոր համագործակցության օրենքի նախագծով մենք առաջարկել ենք մի այնպիսի միավորի ստեղծումը, որը հենց պետական ստրատեգիական ծրագրերի մասով, ինչպես նաև ոլորտային այն ծրագրերով, որտեղ պետությունը պետք է մասնակցություն ունենա, այս միավորն ըստ էության պետք է իրականացնի այդ գործառույթների մի մասը: Դրանք նախկինում իրականացվում էին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից: Այնպես չէ, որ այն ամենը, ինչ նախկինում ստեղծված է, լիկվիդացվում է: Հիմնական նպատակն արդյունավետությունն է»,- նշեց Արծվիկ Մինասյանը

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am