Ինչ է առաջարկում ՀՅԴ

Հանուն ժամանակակից և զարգացող Երևանի՝ • ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ, • կիրառել անվտանգ երթևեկության ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթևեկությունը, • վերականգնել և զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը, • ավելացնել մետրոյի կայարանների թիվը (Աջափնյակ), • կարգավորել վթարային շենքերի հիմնախնդիրը, ամրապնդել սեյսմիկ անվտանգության մեխանիզմները, • ներդնել բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմներ, • վերազինել վերելակները˒ կարգավորել վերելակային տնտեսության անվտանգ շահագործման հետ կապված խնդիրները˒ • ստեղծել մայրաքաղաքի հասարակական կարգը և քաղաքային գույքը պահպանող համայնքային (մունիցիպալ) ոստիկանություն. Հանուն կանաչ և գեղեցիկ Երևանի՝ • պահպանել և ավելացնել այգիները, կանաչ գոտիները, ջրավազանները, շատրվանները • Հրազդանի կիրճը, Հաղթանակի այգին և նրան հարող տարածքը սահմանել որպես բնապահպանական գոտի, • Երևանյան լիճը և նրան հարող տարածքը վերածել համաքաղաքային նշանակության հանրային հանգստի, կանաչ գոտիների, • կրկնապատկել կանաչ տարածքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծառատեսակների ընտրությանը. Հանուն բարեկարգ և խնամված Երևանի՝ • ընդունել և գործադրել Երևան քաղաքի քաղաքաշինական ռազմավարություն, • խիստ վերահսկողություն սահմանել ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ, • կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգույցներ, • կառուցել կենտրոնացված բազմահարկ ավտոկայանատեղիներ, • կասեցնել ապօրինի հողօգտագործումը, կարգավորել ապօրինի շինությունների հիմնախնդիրը, • կարգավորել աղբահանության խնդիրը, ստեղծել աղբի տեսակավորման և էկոլոգիական վերամշակման տնտեսություն, • ստեղծել բացօդյա տարածքներում առևտրի հարմարավետ պայմաններ. Հանուն նոր սերնդի Երևանի՝ • ընդլայնել մանկապարտեզների ցանցը (թերբեռնված հիմնական դպրոցներին կից բացել նախակրթարաններ), • բարելավել կրթօջախների շենքային պայմանները և նյութատեխնիկական բազան, • խթանել ՏՏ կրթության կենտրոնների ստեղծումը, • աջակցել տաղանդավոր և շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում. Հանուն մշակութային Երևանի՝ • պահպանել Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, կանխել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի խաթարումը, • ընդլայնել մարմնակրթական և գեղագիտական կենտրոնների ցանցը, • հատուկ ուշադրություն դարձնել արվեստի դպրոցներին և մշակութային հաստատություններին. Հանուն հոգատար և արդար Երևանի՝ • իրականացնել սոցիալապես առավել խոցելի խավերի աջակցության սոցիալական պաշտպանության ծրագրեր, • մշակել և ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ, երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին անհատույց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ, • ստեղծել տարեցների խնամքի և ժամանցի կենտրոններ, • տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողների համար ապահովել լիարժեք միջավայր, • վերանորոգել և վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը, • ստեղծել անօթևանների գիշերային կենտրոններ։ Հանուն համահայկական Երևանի՝ • ապահովել Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանի ուղղակի կապը սփյուռքի խոշոր բնակավայր քաղաքներից մեկի հետ՝ գործնական˒ տնտեսական և մշակութային առումներով˒ • հանդես գալ համահայկական նշանակության միջոցառումների անցկացման նոր նախաձեռնություններով։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am