Շանթ Հարությունյանի, Արա Պապյանի, ԿԳԲ-ի մասին (Լուսանկարներ)

Ես Շանթ Հարությունյանի ասուլիս-մենախոսությունը ամբողջությամբ չեմ լսել, թեև երեք անգամ ջանք գործադրել եմ այդ ուղղությամբ: Բայց քանի որ շատ արագ եմ հասկացել, որ Շանթ Հարությունյանի միտքը, մեղմ ասած, ցաքուցրիվ է ու ասելիք չունի՝ չեմ լսել ամբողջությամբ: Այսօր (09.09.2018) իմ ուշադրությունը հրավիրեցին այդ, այսպես կոչված, ասուլիսից մի հատվածի վրա (42.57-43.16 րոպե) որտեղ քաղաքացի Շանթ Հարությանյանն ասել է բառացիորեն հետևյալը. ,, … ինչ-որ ասին մի հատ նախկին կգբեշնիկ կա՝ Արա Պապյան ա անունը, ինչ-որ դա ա ասել, ու հպարտանում ա, որ նախկին կգբեշնիկ ա, բա թե եթե ուզում ա ազատվի թող ներման խնդրագիր ներկայացնի …,,: Ակնհայտ է, որ այս պարբերության մեջ հստակ պարսավանք կա, որ ,, Արա Պապյանը նախկին կգբեշնիկա ա,, թեև ճիշտն ասած մի փոքր անտրամաբանական է նշյալ ասուլիսի համար, քանի որ հենց նույն ասուլիս մեջ Շանթը գովում է իր ընկերներին, որ ծառայել են կգբ-ի զորքերում և մինչևիսկ պատրաստ են եղել իրեն խփել ՍՍՀՄ սահմանը հատելու փորձի կամ Լենինի դամբարանը պայթեցնելու փորձի համար: Բայց անցնենք բուն նյութին: Փաստարկ առաջին. Երբ որևէ մեկին մեղադրում են ,,նախկին կգբեշինկ,, լինելու մեջ (թեև պետք է ընդունել, որ ԿԳԲ-ի մեծ մասը չի զբաղվել որևէ պարսավելի բանով, այլ զբաղվել է տարբեր գործով՝ հետախուզություն, հակահետախուզություն, կառավարական կապ, պետական պաշտոնյաների անվտանգության ապահովում և այլն ու միայն փոքր մասը այլախոհներով) շատ դժվար է այդ անձի համար հակառակն ապացուցել: Դժվար է, բայց ոչ ինձ համար, քանի որ Արա Պապյանը եղել է ՀՀ առաջին քաղաքացին, որ 1998թ. –ին ուսանել և ավարտել է ՆԱՏՈ-յի Ռազմա-դիվանագիտական ակադեմիան (NATO Defence College) և այնտեղ ուսնելու համար այնպիսի ՄԱՆՐԱԶՆՆԻՆ ԼՈՒՍՏԱՐՑԻԱՅԻ է ենթարկվել ՆԱՏՈ-յի հակահետախուզության կողմից, որ ԿԳԲ-ի հետ որևէ առնչության ԱՆԳԱՄ ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ, մինչևիսկ ոչ փաստի, նրան այնտեղ չէին ընդունի, քանզի ուսումնառության ընթացքում Պապյանն ունեցել է մուտք (clearance, доступ) ՆԱՏՈ-յի գաղտնի փաստաթղթեր և օբյեկտներ: (Տես առդիր նկարը` # 1) Կմերժեին, ինչպես մերժել էին Պապյանից առաջ ԱԳՆ կողմից ներկայացրած նախորդ երկու թեկանածությունները: Փաստարկ երկրորդ. Արա Պապյանը ծառայել է ՍՍՀՄ ԶՈՒ ԳՇ Տասներորդ վարչությունում: (տես առդիր նկարը՝ #2) Դրա մասին Պապյանն ասել բազմիցս և նրա մարտական շքանշանները մշտապես կախված են եղել աշխատասենյակի պատից: Այդ կառույցը երբևէ ՍՍՀՄ տարածում որևէ գործառույթ չի ունեցել: Այն գործունեություն է իրականացրել օտարերկրյա բանակներում: ՍՍՀՄ զինված ուժերից և նրա Գլխավոր շտաբից մի փոքր պատկերացում ունեցողը կհասկանար, որ ԳՇ սպային հատուկ օրենք-կարգով էր արգելված որևէ առնչություն այլ կառույցների, մասնավորապես ԿԳԲ-ի հետ: ԿԳԲ ևս մուտք չուներ ՍՍՀՄ ԳՇ, այն էլ Տասներոդ վարչություն: Որևէ առնչություն իսկույնևեթ կբացահայտվեր ԳՇ համապատասխան մարմինների կողմից: Նույնը վերաբերում է զորացրված, ԳՇ ռեզերվում հաշվառված սպաներին: ԳՇ իր սպաներին ուրիշներին չէր տալիս: Նրանք չափազանց արժեքավոր մասնագետներ էին մանր գործերով զբաղվելու համար: Հիմա, քանի որ Շանթ Հարությունն է Արա Պապյանին մեղադրել ,, նախկին կգբեշնիկ,, լինելու մեջ, ուրեմն ինք է պիտի ապացուցի, Շանթի լեզվով՝ դակազատ անի, որ ,, Արա Պապյանը հպարտանում ա, որ նախկին կգբեշնիկա,,: Չանելու դեպքում ինքը և իր խցակիցներն գիտեն, թե նա ով է: P.S. Շատ տարօրինակ վիճակ է: Ինձ մեղադրել են արևմտյան շահերը պաշտպանելու մեջ, Սորոսից գրանտ ստանալու մեջ, հակառուսական և հակապուտինյան դիրքորշման մեջ (վերջին անգամ 2018թ. ապրիլի վերջին) որոնցից որևէ մեկը ճիշտ չէ: Բայց, որ մեղադրեին նախկին կգբեշնիկ լինելու մեջ՝ չէր եղել: Լավ գոնե Պապյանի վերջին տասը տարիների հոդվածներն ու ստատուսները չե՞ք կարդացել մեղադրելուց առաջ, թե տրամաբանությունն ու միտքը էլ են ազատազրկված: Արա Պապյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել Փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ տուժած կա Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ 208 մլն դոլարի հավելյալ բեռ պետյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում․ «Հետք» Պայթյուն-փլուզում՝ Երևանի Ջրվեժ թաղամասում. կա վիրավոր, վնասվել են 8 ավտոմեքենաներ Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ» ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել 100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am