Վարստանի վարչապետը Հայաստանում է հավակնոտ ծրագրով

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բաղրամյան 26-ում նախ առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա երկու երկների պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Այս հանդիպումներից հետո երկու երկրների վարչապետերը հանդես են եկել հայտարարությամբ: «Այսօր շատ կարևոր խոսակցություն ունեցանք, ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք: Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են և խնդիր ունենք տնտեսական հարաբերությունները համապատասխանեցնելու այն բովանդակային հարաբերություններին, որ կա երկու ժողովուրդների միջև: Տրանսպորտային, քաղաքական համագործակցության հարցեր ենք քննարկել: Վրաստանի վարչապետի կողմից ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, մենք պաշտպանում ենք այդ ծրագիրը, այն է՝ փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել մեկ մլդ դոլարի մակարդակի: Սա մի խնդիր է, որի շուրջ հստակ կդիրքավորվենք: Առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական նիստը, և այդ հանձնաժողովի ու կառավարությունների առջև խնդիր կդրվի մշակել ճանապարհային քարտեզ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: «Հավատում եմ, որ մեր միջև հարաբերությունները շատ ավելի կխորանան տարբեր հարցերում: Տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի հարցեր ենք քննարկել: Միջկառավարական հանձնաժողով կհրավիրենք աշնանը: Բարձր մակարդակի հարաբերությունները պահպանելու ենք», – նշել է Մամուկա Բախտաձեն: Բախտաձեն ուրախություն է հայտնել, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պաշտոնական այցն է կատարել Հայաստան:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am