Ինչպես Վլադիմիր Պուտինը քաղաքական հանգստյան օր վերցրեց, և ով դրանից դուրս եկավ

«Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի դիտարկումները Հանգստյան օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանկարծ տարվեց պետական գործերով: Մասնավորապես, նա հանդիպեց Հայաստանի վարչապետի հետ:

Վլադիմիր Պուտինի` Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին ես ամեն դեպքում հասցրեցի ներկա գտնվել ու զարմացա, թե որքան մեծ է Հայաստանի վարչապետի պատվիրակության կազմը: Կրեմլի ներկայացուցչական կաբինետ նրա հետևից միանգամից շատ մարդ մտավ: Սկզբունքորեն ես հասկանում էի, որ դեռ իր քիչ թե շատ խաղաղ հեղափոխության ժամանակներից սկսած` այդ մարդիկ մենակ չեն քայլում, քանի որ ժողովրդի ճակատագիրը վճռելը մենակ մարդու բան չէ, բայց նույնիսկ վերջին անգամ Կրեմլ եկած չինական պատվիրակության կազմն էր ավելի համեստ… Ըստ երևույթին, եկել էին բոլոր նրանք, ովքեր դեռ Երևանում Փաշինյանին խնդրել էին իրենց էլ իր հետ Մոսկվա տանել…
Իսկ ահա լրագրողների քանակը քիչ էր: Եկել էին միայն հեռուստալրագրողներ և ֆոտոթղթակիցներ: Իսկ ահա ես լսել էի, որ հայկական վարչապետը, ով երկար տարիներ ինքն է որպես լրագրող աշխատել, թույլ է տվել իր հետ աշխատել բոլորին: Հավատարմագրումը դարձել է պարզապես տեղեկատվական բնույթի: Այսինքն` անգամ ինձ, օրինակ, առաջարկում էին…
Բայց այստեղ ոչ մի նման բան չնկատվեց: Միևնույն ժամանակ՝ Հայաստանի վարչապետի անձնական օպերատորն ու հնչյունային օպերատորն իրենց պահում էին ամենաքիչն իրենց ամերիկյան գործընկերների պես: Այսինքն` նրանք վայրկենապես յուրացրին Ներկայացուցչական կաբինետի տարածքը, ստուգեցին, թե ինչպես են աշխատում բարձրախոսները, հրեցին բոլորին, ով կանգնած էր կամ գոնե կարող էր կանգնել իրենց ճանապարհին, և բավականին նյարդային շուրջբոլորը նայելով՝ սպասում էին իրենց վարչապետին` համենայն դեպս մեքենայորեն արմունկները պատրաստ դիրքի պահելով:
Բայց նկատելի էր, որ կոկիկ են հագնված ու ընդհանրապես այնպիսի մարդկանց տպավորություն էին գործում, ովքեր վաղուց իշխանությունների համար են աշխատում ու նրա հետ միասին գիտակցում իրենց սեփական արժեքը, այլ ոչ թե այն,  որ իրենց մոտ վերջերս են ժողովրդական տրիբունի ընտրել, և ահա նա դուրս է եկել ոչ թե նույնիսկ մարդկանց առջև, այլ մարդամեջ… Այս ամենն ինձ ինչ-որ բան հիշեցնում էր… Այս բոլոր արագ փոխակերպումները… Դե, իհարկե, դա Վրաստանն էր, հանկարծակի հաղթած Միխայիլ Սահակաշվիլին, և այդպես շարունակ… Լրագրողներից մեկից ես հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս է տրամադրված իրենց վարչապետը: – Կառուցողական,- արձագանքեց նա:- Կխոսի այն մասին, որ սիրում է Ռուսաստանը, ու որ մտադրված է ընկերություն անել: Քանի որ Քոչարյանի ձերբակալությունից հետո ամեն ինչ բարդացավ… Բայց նրան ազատ արձակեցին, իսկ ձեր նախագահը Քոչարյանի ծննդյան օրը շնորհավորեց, ընդ որում, հրապարակայնորեն, իր կայքում: Այսինքն` ակնարկը մենք հասկացանք… Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ է: – Նախ և առաջ թույլ տվեք Ձեզ շնորհավորել Մոսկվայի օրվա կապակցությամբ,- ասաց Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին: -Ես արդեն զգում եմ, որ մեծ տոնակատարություն է սպասվում: Նա նաև Վլադիմիր Պուտինից թույլտվություն խնդրեց ասել «մեր մեջ եղած հատուկ բնույթի, մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթի մասին»: – Ուզում եմ շեշտել, որ ի հեճուկս որոշակի վատատեսության, որն այժմ կա թե հայկական և թե ռուսական մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ դինամիկ ու բնական են զարգանում: Տարօրինակ է, որ Ռուսաստանի նախագահն այսպիսի սիրալիրությանն ի պատասխան` ոչ մի անգամ գոնե գլխով չարեց: – Դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում հարցեր չկան,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը, և միայն այստեղ Վլադիմիր Պուտինը վերջապես համաձայնեց: Ըստ երևույթին, նրա վրա իսկապես ուժեղ տպավորություն է գործել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: – Աստված չանի, որ այնպիսի իրավիճակ լինի, երբ հարաբերությունների մեջ հարցեր չկան,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը,- քանի որ դա կնշանակեր, որ ընդհանրապես որևէ հարաբերություն չկա: Կարող եմ վստահությամբ ասել, որ մեր հարաբերությունների մեջ անլուծելի հարցեր չկան… Իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք, բայց ես կարծում եմ, որ չի կարելի դրա վրա կանգ առնել: Թվում էր, թե նա անկեղծորեն ուզում է դրանում համոզել իր զրուցակցին: Իսկ ես հասկացա, որ այդտեղ ոչ ոք իսկապես չի էլ պատրաստվում կանգ առնել, երբ տեսա, թե ինչպես պատվիրակության անդամներից մեկը, մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, դուրս եկավ ու կես րոպե անց վերադարձավ` ձեռքերը պահած մեջքի հետևում, իսկ ձեռքերի մեջ բավականաչափ ճմրթված դեղին ստվարաթղթե տուփ էր: Նրա վրա ռուսերեն ու, ըստ երևույթին, հայերեն գրված էր «Հայկական կոնյակ»: Դատելով այն բանից, որ տուփը շատ ուժեղ ճմրթված էր, կոնյակը բավականին հին էր: Կարելի է ենթադրել, որ սեփական կոնյակով Ներկայացուցչական կաբինետ առաջին անգամ էին գալիս: Այդ բանակցությունները, ինչպես կարելի էր ենթադրել, կարճ չեղան: Հնարավոր է, այդ պատճառով «Зарядье» այգում Վլադիմիր Պուտինին ժամից ավելի սպասեցին համերգասրահի բացմանը:   168.am 

դիտվել է 73 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am