Ինչ է խոսել Փաշինյանը Պուտինի հետ ՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, հարցազրույց է տվել «Կոմերսանտ» պարբերականին, որում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների, ինչպես նաև այն մասին, թե արդյոք կայացա՞վ ավելի վաղ Կրեմլի կողմից հայտարարված «լուրջ զրույցը»: - Ինչպե՞ս անցան բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ: - Փայլուն: Մենք երկար քննարկեցինք մեր հարաբերությունները: Բանակցությունների արդյունքներով կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ գտնվում են բարձր մակարդակում, ես կասեի, աննախադեպ բարձր մակարդակում: Փաստացի մեր հարաբերություններում որևէ խնդիր չկա: - Հարաբերությունների մասին դատում են ոչ թե հայտարարություններով, որոնք անում են քաղաքական գործիչները, այլ այն արդյունքներով, որոնց հասնում են հանդիպումների ընթացքում: Օրինակ, սեպտեմբերի 1-ին կայացավ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, մոտ տասնյակ տարբեր համաձայնագրեր կնքվեցին: Ձեր դեպքում, ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, որևէ փաստաթուղթ չստորագրվեց: Ինչո՞ւ: - Քանի որ դա աշխատանքային հանդիպում էր: Դեռևս պաշտոնական այց չեմ կատարել Մոսկվա, իսկ ՌԴ նախագահը՝ Երևան: Հույս ունեմ՝ մոտ ժամանակները փոխադարձ պաշտոնական այցեր կկատարվեն: Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, և ժամանակ է պետք, որպեսզի բոլորը՝ ես, իմ գործընկերները Հայաստանում և Ռուսաստանում, ադապտացվեն նոր իրողություններին: Մեր հարաբերությունները կանցնեն նոր փուլի, երբ արդեն կոնկրետ արդյունքներ ունենանք: - Այցի համար բարենպաստ ժամանակ չէր: Դուք ևս դա նշել եք: Այն բանից հետո, երբ Հայաստանում քրեական գործեր հարուցվեցին երկրի նախկին ղեկավարների դեմ, մասնավորապես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ով ՌԴ նախագահի մտերիմ ընկերն է, Յուրի Խաչատուրովի, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: Մոսկվան հստակ հասկացնել տվեց, որ դա նրան դուր չի գալիս: Դուք բարձրացրեցի՞ք այդ թեմաները: Դրանք լուծվե՞լ են, կամ արդյո՞ք դրանք հնարավոր է լուծել: Պուտինն օգոստոսի 31-ին հեռախոսով շնորհավորել էր Քոչարյանի ծննդյան տարեդարձը: - Վլադիմիր Վլադիմիրովիչն այնպիսի մարդ է, ով բարձր է գնահատում մարդկային հարաբերությունները: Պետք չէ դրանից քաղաքական եզրակացություններ անել: Մենք, իհարկե, քննարկեցինք շատ հարցեր, և ես ուզում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործեր են հարցվում ոչ թե կոնկրետ անձանց դեմ, այլ քրեական օրենսգրքի խախտման փաստով: ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև: - Կարելի՞ է այդ իրադարձությունները մեկնաբանել որպես քաղաքական զտում կայանալիք ընտրություններից առաջ: - Վստահեցնում եմ, որ ոչ մեկ ոչ մեկի չի զտում: Նրանք Հայաստանում քաղաքական գործոն չեն, նրանք կողմնակիցներ չունեն: Ամեն դեպքում, այդքան կողմնակիցներ չունեն... - Որքան որ Դո՞ւք փողոց հանեցիք: - Ոչ: Այնքան կողմնակիցներ, որքան դա նրանց թույլ կտա քաղաքական գործոն համարվել: - Այդուհանդերձ, նրանք ազդեցիկ մարդիկ են, ունեն ռեսուրսներ: Մտավախություն չունե՞ք, որ նրանք կարող ենք խախտել Ձեր դիրքը, Ձեր իշխանությունը: - Ոչ, իհարկե: Դա իմ իշխանությունը չէ, դա ժողովրդի իշխանությունն է: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո նրանք այլևս ազդեցիկ մարդիկ չեն:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am