Սաշիկ Սարգսյանի որդին 50 մլն դրամ գրավով ազատ կարձակվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը 50մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ի դատական նիստին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել ցանկացած չափի գրավով: