Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է՞

ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը չպատասխանեց «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հարկերը չվճարելու և կեղծ ձեռնարկատիրություն ծավալելու առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցերին։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք ինքը հարցաքննվել է այդ գործի շրջանակում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Զանգեք «Երևան Սիթի», սաղ հարցերին կպատասխանեն»։