««Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից…»

Ստեփան Դանիելյանի գրառումը. Փաստորեն Ադրբեջանի ՀԱՊԿ` դիտորդի կարգավիճակով մտնելու հարցը մնաց բաց: «Կոմերսանտին »տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից, այսինքն չկրկնեց մինչ այդ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հստակ հարտարարությունը, որ Հայաստանը դեմ կքվեարկի:
Պետք է ենթադրել, որ համոզելու փուլում ենք գտնվում եւ այդ հարցը քննարկվել է շեֆի` Պուտինի հետ հանդիպման ժամանակ, նաև Հայաստանը Ադրբեջանից ինչ-որ հայտարարություն է ուզում կորզել, վիճակից պատվով դուրս գալու համար, համենայն դեպս այդ տպավերությունը ստեղծվեց: