Արտակարգ դեպք Երևանում. «Հրազդան» մարզադաշտի մոտ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, հնչել են կրակոցներ, կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք՝ աջից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բունիաթյանի և ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Թորոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Հրազդան» մարզադաշտի մոտից։ Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են 20-ից ավելի երիտասարդներ, որտեղ էլ տեղի է ունեցել ծեծկռտուք ու հնչել են կրակոցներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 2 հատ փամփուշտ, 1 հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am