Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել ուժի դիրքերից. Փաշինյանը ԼՂ խնդրի կարգավորման մասին

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, սակայն դրանք պետք է լինեն իրական բանակցություններ, այլ ոչ թե բանակցությունների իմիտացիա: Այս մասին ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պատրաստ ենք իսկապես ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը բարձր է գնահատում խնդրի կարգավորմանն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը: Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել նաև իր երկիր, ուստի փորձում է ԼՂ շփման գծում իրավիճակի սրմամբ շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից: «Շփման գծում իրադրությունը բավական կայուն է, սակայն երբ լսում ենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, դա հարաբերություններում ավելացնում է լարվածության մակարդակը: Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի վարքագիծը: Ադրբեջանը պետք է իմանա, որ անհնար է խոսել Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության ու մշտապես պատերազմով սպառնալու պարագայում կառուցողական բանակցություններ չեն կարող լինել: «Դրա համար անհրաժեշտ է բանակցությունների մթնոլորտ ստեղծել: Մենք պատրաստ ենք աշխատել դրա շուրջ: Ինչ վերաբերում է ձևաչափին, ես Հայաստանի վարչապետն եմ ու պատրաստ եմ մասնակցել բանակցություններին Հայաստանի Հանրապետության անունից: Ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: ԼՂ ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացներին: Նրանք ունեն իրենց իշխանությունը, կառավարությունը, նախագահը: Ղարաբաղը պետք է ներկայացնի լեգիտիմ մեկը, ով ունի ժողովրդին ներկայացնելու մանդատ: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք դրան պատրաստ ենք ամեն պահի: Սակայն Ղարաբաղը պետք է ներկայացնի Ղարաբաղի ներկայացուցիչը»,- հայտարարել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ իր հայտարարության մեջ որևէ սենսացիոն տարր չկա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարություններում ևս ընդգծել են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամարտահայտման օգնությամբ: «Գուցե մեր բանակցային գործընթացը բուքսել է, քանի որ մենք այդքան էլ ճիշտ բանակցային ձևաչափ չունենք: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Իհարկե, մենք բանակցային հետագա գործընթացը պատկերացնում ենք միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- նշել է վարչապետը: Փաշինյանը հավելել է, որ խնդիրն առանց փոխզիջումների լուծել հնարավոր չէ, սակայն նախ և առաջ պետք է հարց ուղղել Ադրբեջանին՝ արդյոք այն պատրաստ է փոխզիջման: «Եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, ապա մենք ևս պատրաստ ենք: Եթե ոչ, մենք ևս պատրաստ չենք: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն օր սպառնում է պատերազմով, ասում, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, իսկ Հայաստանի ողջ տարածքը՝ ադրբեջանական տարածք: Նման մթնոլորտում մենք պարզապես հրաժարվում ենք խոսել փոխզիջումների մասին: Եթե սպառնալիքների մթնոլորտում մենք խոսենք փոխզիջումներից, ինչ-որ մեկը կարող է դա ընկալել որպես թուլության: Մենք դա երբեք թույլ չենք տա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ մեզ հետ կարող է խոսել ուժի դիրքերից, ապա մենք ասում ենք, որ դա անհնարին է: Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել այդպես»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am