Ովքե՞ր են զբաղվում Հայկ Մարությանի PR-ով

Գագիկ Համբարյանի հրապարակումը. Սեպտեմբերի 23-ին սպասվող Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին նախապատրաստվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, սակայն շատերի կարծիքով կհաղթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանը…

Քարոզարշավը դեռ չսկսված «ՔՊ»-ի ներկայացուցիչն առաջին իսկ ելույթում մի քանի հայտարարություններ արեց, որը ոչ միանշանակ ընդունվեց հասարակության լայն շերտերի կողմից և բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ… Հայկ Մարությանի կարծիքով իրենց թիմի դեմ խաղ չկա… Նաև Փաշինյանի թիմակցի կարծիքով հասարակությունը բաժանված է իրենց կողմնակիցների՝ «սպիտակների» և «սևերի»՝ ովքեր իրենց դեմ են… Հայկ Մարությանի այս «խնդրահարույց» հայտարարություններն ապացուցեցին, որ նրա քարոզարշավով և հատկապես PR-ով զբաղվողները կամ ոչ պրոֆեսիոնալ են կամ էլ ոչ ոք վերջինիս PR-ով չի էլ զբաղվում… Մարությանի այս հայտարարությունը մեծ խնդիրներ կարող էր առաջացնել «ՔՊ»-ի և հատկապես քաղաքապետի թեկնածուի համար, եթե օգնության չգար ՀՀԿ-ն իր օդիոզ և հասարակության կողմից չսիրված դեմքերով… Այո՛,հենց այդպես… Մարությանին բավական երկար կանդրադառնային սոցցանցերում և ԶԼՄ-ներում,եթե չլիներ կարկառուն ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի քննադատախրատական facebook-յան գրառումը, որի արդյունքում հասարակությունը մոռացավ Հայկոյի հակասական հայտարարությունները և սևեռվեց Վիգեն Սարգսյանի վրա՝ վերհիշելով և հիշեցնելով վերջինիս, թե նրա հարազատ ՀՀԿ-ի կառավարման տարիներին ինչեր են տեղի ունեցել Հայաստանում և ինչու՞ էր նույն Վ.Սարգսյանը լռում… Այսինքն, Վիգեն Սարգսյանը ակամայից փրկեց Հայկոյին երկարատև «քլնգումներից» և բազմաբովանդակ քննադատություններից… Հետաքրքիր է, ՀՀԿ-ում չեն գիտակցում, որ խիստ քննադատելով գործող իշխանությունների բացթողումները և սխալներն ակամայից հասարակությանը շեղում են և դրդում են, որ վերջինս վերհիշի, թե նույն ՀՀԿ-ի կառավարման տարիներին ինչեր են տեղի ունեցել և ինչու՞ այդ նույն գրագետ և ինտելեկտուալ այժմյան քնադատողները ձկան նման լուռ էին՝ ակամայից շեղելով հասարակության ուշադրությունը Փաշինյանի թիմից… Չնայած,հայաստանյան քաղաքական դաշտը վաղուց է վերածվել «Մաֆիա» խաղի.հասարակությունը չգիտի ով ում դաշտում է խաղում՝ ովքեր են «կարմիրները», ովքեր՝«սևերը»… Դա գիտեն միայն ընտրյալները… Բայց բոլորն էլ գիտակցում են, որ երկար «шило в мешке не утаить» և որոշ ժամանակ անց ամեն ինչ ջրի երես է դուրս գալու… Գոնե տրամաբանող և քաղաքական դաշտից հասկացողների համար՝ հաստատ…
Հ.Գ. Վերադառնալով թեմային նշեմ, որ Հայկ Մարությանի հակագովազդով զբաղվող ՀՀԿ-ականները ավելի շատ գովազդում են վերջինիս, քան նրա դիլետատն որոշ թիմակիցներ, ովքեր պատասխանատու են Մարությանի ելույթների և հայտարարությունների համար…

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am